Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դիլվադոսը» բացահայտելիս

01/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավշո բնաշխարհ, մայրաքաղաքային խելահեղ վազքից կտրված գողտրիկ անկյուն, համակ լռություն, կյանք ու պատմություն ապրած գյուղական հին տուն. էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար, մանավանդ երբ այս հեքիաթ-միջավայրում զբաղվում ես սիրածդ գործով։

Առնակ Ավետիքյանը թողել է բժշկությունը, մայրաքաղաք Երևանն ու տեղափոխվել սկզբում՝ Դիլիջան,  հետո՝ Դիլիջանից 26 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնավանք գյուղ ու այստեղ ստեղծել մրգօղի թորելու արտադրամաս, համտեսի, հանգստի սրահներ։ Նրա փոքրիկ թագավորության անունը «Դիլվադոս» է, դե մրգօղին էլ, բնականաբար, նույնպես «Դիլվադոս» է՝ հետաքրքիր հապավում։

«Դիլվադոսը» պատրաստվում է բացառապես Տավուշի մրգերից ու պտուղներից։ Տավշո անտառների բարիքն ու այգիների մրգերն են «Դիլվադոսի» հիմքն ու հումքը։

Օղի թորելը հանաք-մասխարություն չէ, լուրջ գիտություն է։ Առնակ Ավետիքյանը խորությամբ, մանրամասնորեն ուսումնասիրել է մրգօղու պատրաստման եղանակներն ու նրբությունները, որպեսզի այն հասցնի բառացիորեն կատարելության։

Մրգօղին հետաքրքրում է և՛ հայ, և՛ օտարազգի զբոսաշրջիկներին։ Հյուրերը գալիս են «Դիլվադոս» հանգստի վայր, համտեսում «Դիլվադոս» մրգօղու տեսակներից, եթե բախտները բերում է գալ հենց օղի թորելու սեզոնին, նաև սեփական աչքերով են տեսնում թորման գործընթացը։

Զբոսաշրջային որոշ ընկերություններ գիտեն «Դիլվադոսի» տեղը, նաև «Դիլվադոս» մրգօղու արժեքն են լավ հասկանում։ Համագործակցությունն ընդալյնվելու հնարավորություն ունի։

Հյուրերը, քեֆները լավ, բնականաբար, ուզում են հենց այստեղ էլ գիշերել, ու եթե անգամ սթափ վիճակում են, ո՞վ կուզենա այստեղից շուտ հեռանալ։

Տավուշի մրգերից ու պտուղնրից պատրաստված «Դիլվադոսի» վաճառքն  աստիճանաբար ընդլայնվում է։

Բիզնեսով, սիրած գործով զբաղվելուց բացի, Առնակ Ավետիքյանի մեծագույն ցանկությունն է՝ որակյալ մրգօղի արտադրողնրը շատ լինեն,  բարձրորակ մրգօղու արտադրությունն ու կիրառումը դառնա մշակույթ, ինչու ոչ՝ հենց տավուշյա՛ն մշակույթ։

Որակյալ արտադրանքով կարելի է բարձրացնել մրգօղու հեղինակությունն ու մրցունակությունը,  այն դարձնել բրենդ, զբոսաշրջության համար գրավիչ բաղադրիչ։

Մրգօղու դասական արտադրությունից բացի, Առնակ Ավետիքյանը երևանաբնակ մի բարմենի հետ նոր փորձարկումներ է անում՝ մրգօղու տեսակների հետ խառնելով Տավուշի ծաղիկները։

Համագործակցություն տեղաբնակների հետ, նոր աշխատատեղեր, գյուղական կյանքի աշխուժացում, զբոսաշրջության զարգացում, փոքր ու միջին բիզնեսի համար նոր խթան, սեփական ուժերը գնահատելու, սեփական ուժերին հավատալո՛ւ նոր լիցքեր, և, իհարկե, համառ աշխատանք։ Արդյունքը՝ «Դիլվադոս» մրգօղին է ու նույն անվամբ հանգստի վայրը։

Այս ամենի մեջ ջանք ու եռանդի իր բաժինն ու նաև Առնակի շունը՝ Սանին։ Մարդու սրտին ու հոգուն դիպչող ամենակարճ ճանապարհը  պարզությունն ու անմիջականությունն է, անկեղծությունն ու ազատությունը, կամ ուղղակի երբ ներդաշնակվել ես բնությանը և գիտես, թե ինչ ես ուզում այս կյանքից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը հայտարարեց Իրանին Թուրքիայի և Սիրիայի հետ շփումներում ներգրավելու որոշման մասին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է հրավիրվել

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
Տեսադարան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է հրավիրվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական