Արցախի պահեստազորի սպաները 2 ամսից ավելի թոշակ չեն ստանում։
Ֆինանսների նախարարն է հայտարարել. սպաները նպաստ են ստանում, թոշակն էլ ինչների՞ն է պետք։ Մենք բռնի տեղահանվել ենք, կորցրել ենք մեր տունուտեղը, աշխատանքը, Հայաստանում վարձով ենք ապրում, սոցիալական խնդիրների առաջ ենք կանգնած։ 20 տարի ծառայել ենք ՊԲ-ում, մասնակցել ենք պատերազմներին, հայրենիք ենք պաշտպանել, որ այսօոր ասեք՝ թոշակ չենք տալի՞ս։ Մենք ունենք կապույտ անձնագիր, ՀՀ քաղաքացիներ ենք, բայց մեզ ասում են՝ գնացեք գրանցման վայրը անձնագրի մեջ նշեք, որ համարվեք ՀՀ քաղաքացի։ Դառնանք ՀՀ քաղաքացի, որ վաղը Ադրբեջանին ոչ մի պահանջ չներկայացնե՞նք մեր կորցրած գույքի փոխհատուցման համար։ Երբ իրենց ձեռք է տալիս, ասում են՝ դուք Հայաստանի քաղաքացի չեք. բողոքում են արցախցի սպաները։
Նրանք ստիպված են ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կատարում են Ալիևի պահանջը՝ Հայաստանում Արցախ հիշեցնող ամեն ինչ ոչնչացնել, մեկ օրում զրոյի հավասարեցնել արցախցի զինվորականների տասնամյակների կենսագրությունն ու վաստակը։
Մանրամասները՝ տեսանյութում.