«Հայ ռազմագերի նկատմամբ ադրբեջանցիների դաժանությունները շարունակվում են, ռազմական ոստիկանությունում նրանց դաժան ծեծի են ենթարկել, նաև սննդից ու քնից զրկել։ Եղանակային պայմանները ևս օգտագործում են հայ ռազմագերիներին լրացուցիչ տանջանքի ենթարկելու համար։ Եթե համեմատելու լինենք մեր նախորդ զեկույցի հետ, այս զեկույցում ևս ադրբեջանցիների անմարդկային գործելաոճը չի փոխվել։ Խաղաղության օրրակարգը կեղծ է»,- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց ադրբեջանցիների վայրագությունների շարունակական դրսևորումները։
Ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի գտնվեկլու վայրը, բայց միտումնավոր չեն հանձնում դին հարազատներին. պետությունն էլ ոչինչ չի անում նրանց Հայաստանին հանձնելու համար։
«Ռազմագերիներին տեղափոխելիս նրանց իջեցրել են ավտոմեքնայից ու ճանապարհին, բնակավայրերում «հանձնել» քաղաքացիական անձանց։ Նրանք էլ, բնակաբար, բռնություն են իրականացրել ռեզմագերիների նկատմամբ»,- պատմում է Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանցիները հումանիզմ են բեմադրում, երբ բուժօգնություն է պետք, չեն տրամադրում, բայց հաջորդ պահին այդ բուժօգնությունը ցույց են տալիս, նկարահանում ու տարածում։
Մանրամասները՝ տեսանյութում.