«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային 24-րդ փառատոնն Արամ Խաչատրյանի 120 ամյակին նվիրված երեկո էր կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում։
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգի սկզբում կատարեց Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից հատվածներ, այնուհետև անվանի ֆլեյտահար Ջասմին Չոյը նվագեց «Ջութակի կոնցերտը»՝ ֆլեյտայով։