Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այնպիսի սերունդ պատրաստենք, որ վաղը կամ մյուս օրը Հայաստանը չծախեն. Վարուժան Սրապյան

20/03/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանում պետք է մտածողություն փոխվի։  Աղջիկ, թե տղա՝ դեռ փոքր տարիքից արդեն պետք է հայրենիքի նկատմամբ սեր ունենա։

Հիշում եմ, երբ փոքր էի, Պոլսում Մխիթարյան դպրոցի աշակերտ էի։ Ամեն շաբաթ օր, մինչ տուն գնալը,  դպրոցի պարտեզում աշակերտները հավաքվում էին, նրանց միջից մի տղա ու մի աղջիկ էր ընտրվում։ Եվ ով ընտրվում էր, չափազանց ուրախանում էր, որ հենց ինքն է ընտրվել։ Թուրքական քայլերգ էր հնչում։ Տղան Թուրքիայի դրոշն էր բարձրացնում ձողի վրա, աղջիկը երեք նախադասություն էր ասում, մյուս աշակերտները նրա հետևից կրկնում էին՝ ես թուրք եմ։ Ես ճշտախոս մարդ եմ։ Ես աշխատասեր եմ։

Մեզ համար սա կարծես խաղ լիներ, ուրախանում էինք, ծափահարում ու գնում տուն։ Հայ լինելով՝ մենք թուրքերի կողմից ընդունված այս ավանդույթը կրկնում էինք, ու հայրենասիրությունը մեր մեջ էլ էր մտնում»,- պատմում է Վարուժան Սրապյանը։

Azg.am-ի ընթերցողներին հիշեցնենք, որ «Ապագա հայկական» համաժողովին մասնակցելու համար Հայաստան էր եկել Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր-նախագահ, «Եվրոպա եւ Արեւլք» պարբերականի հիմնադիր խմբագիր  Վարուժան Սրապյանը։

Մենք արդեն ներկայացրել ենք նրա հետ հարցազրույցի 1-ին և 2-րդ մասերը։

Իսկ 3-րդ հատվածում Վարուժան Սրապյանը դիտարկում է հայի խառնվածքը, բնավորությունը, մտածողությունը և ոչ միայն։

Օրինակ՝ նա նկատել է, որ հայերը օտար երկրներում, օտար ղեկավարների ձեռքի տակ բավականին օրինակելի են, դառնում են լավ զինվորական, լավ գիտնական, բայց Հայաստանում նույն հայերը հայ ղեկավարին հնազանդվել չեն ուզում, չեն մտածում, որ բարեխիղճ գործելով՝ իրենց երկիրն են զարգացնում, նրանք ավելի շատ մտածում են իրենց գրպանի մասին։

«Հայերի տեսլականը, իդեալը չկա։ 100 միլիոն էլ լինենք, եթե չունենք տեսլական, առաջ գնալու գաղափարական նպատակ, ոչնչի չենք հասնի։

Երբ 2018-ին Հայաստանի իշխանությունները փոխվեցին, Սփյուռքում լավատեսության, հույսի ալիք բարձրացավ։ Կարծում էինք՝ արատավոր երևույթները, կոռուպցիան կվերանան։ Բայց շուտով տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը, բացի իր շրջապատից, այլ մարդկանց լսել չի ուզում։ Եթե մինչ Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում գոնե կար Սփյուռքի նախարարություն, այլ կառույցներ, որոնց սփյուռքահայերը կարող էին տարբեր հարցերով դիմել, տեսանք, որ անգամ այդ դռներն են փակվել»,-արձանագրում է  Վարուժան Սրապյանը։

Նա վերլուծել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը ռազմական տեխնիկա է տեղափոխում ՀՀ սահման

Հաջորդ գրառումը

Երևանի ո՞ր փողոցներն են փակվելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
Տեսադարան

«Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը». Ժայռապատկերներից մինչև բերդեր ու եկեղեցիներ

03/06/2026
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Տեսադարան

Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը. Երվանդ Ազատյան

31/05/2026
Հաջորդ գրառումը

Երևանի ո՞ր փողոցներն են փակվելու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական