Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երևանի ո՞ր փողոցներն են փակվելու

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան մեծ, Գայի պողոտաները, Տաշիր առևտրի կենտրոնից Քրիստափոր հատվածը, Հերացի, Տերյան, Լենինգրադյան, Շերամ, Ուլնեցի, Գ. Նժդեհ, Շիրվանզադե, Սաֆարյան փողոցները:

Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից՝ պատճառված անհարմարության համար հայցելով  համաքաղաքացիների ներողամտությունը: