Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վագիֆ Խաչատրյանի փաստաբանի բողոքարկումը ձևական պաշտպանության շրջանակներում է. Սիրանուշ Սահակյան

30/11/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեմ կարծում, որ Հակարիի կամրջից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրային փաստաբանի բողոքարկումն արդյունավետ կլինի։ Այդ բողոքարկումը ձևական պաշտպանության շրջանակներում է։ Այսօր կայացած մամուլի ասուլի ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանն այսկերպ փորձում է իմիտացիա ստեղծել, որ այնտեղ գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, և այդ մեխանիզմներն արդյունավետ են։

«Չեմ կարծում, որ բողոքարկման իրական նպատակը դատական սխալների բացառումն է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից առևանգված մյուս քաղաքացիական անձին՝ Ռաշիդ Բեգլարյանին, իրավապաշտպանը նկատեց՝ այս պահին Բաքվում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից։

«Եթե Ադրբեջանը շինծու դատական գործերով այդ մարդկանց Բաքվում պահելու իրավական հիմքեր չստեղծի, ապա մեծանում են պատերազմական հանցագործությունների առնչությամբ մեղադրանքները։ Դրա համար այս դատական գործընթացների և այդ մարդկանց Բաքվում պահելու միտումի միջև ուղիղ կապ գոյություն ունի։ Իրական պատճառը ՀՀ իշխանությունների վրա ազդեցություն գործելն է։

Ռաշիդ Բեգլարյանի գործում շատ ակնառու հանգամանք կա, որը ցույց է տալիս մեղադրանքների շինծու լինելը։ Ի սկզբանե՝ Ադրբեջանը հայտարարեց, որ վերջինս մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու մեջ, այսինքն՝ նրան ձերբակալելու պահին ձեռքի տակ չի գտնվել որևէ փաստական տվյալ, որով Բեգլարյանը կփնտրվեր Խոջալուում «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Եթե նա իրական առնչություն ունենար, ապա ենթադրվում է, որ Ադրբեջանն արդեն կունենար հետաքննված գործ, միջազգային հետախուզում և ձերբակալման պահին մեղադրանք կներկայացներ ոչ թե սահմանն ապօրինի հատելու, այլ «ցեղասպանության» մասնակցելու  համար։

Այն հանգամանքը, որ դա հետագայում է բացահայտվել, վկայում է, որ նրանք ուսումնասիրել են Ռաշիդ Բեգլարյանի պրոֆիլը և տարիքային, բնակության  և այլ գործոնների ուժով նրան համարել են հարմար թեկնածու «ցեղասպանության» վարկածը հիմնավորելու համար՝ նույն հիմունքներով, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ»,- նշեց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության»՝ մտացածին լինելու վերաբերյալ առկա է ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումը։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց՝ ՀՀ ջանքերն անբավարար

են եղել քաղաքական անհրաժեշտ ճնշում գործադրելու նպատակով, որին ի պատասխան՝ Ադրբեջանը կհամապատասխանեցներ իր վարքը միջազգային ստանդարտներին։

«Հայաստանը չի կարողացել արդյունավետորեն աշխատել այն երկրների հետ, որոնք կարող էին ներգործել Ադրբեջանի վրա։ Միջազգային հանրությունը կոչեր հնչեցնում է, սակայն մեծամասամբ խրախուսում է  երկկողմանի ճանապարհով խնդիրների լուծումը, մինչդեռ պետք է սպառնար Ադրբեջանին, որ պատժամիջոցներ կկիրառի պաշտոնյաների և պետության նկատմամբ, կսահմանափակի աառևտրային և ռազմական համագործակցությունը, քանի դեռ Ադրբեջանը չի լուծել հայերի հանդեպ մարդասիրական խնդիրները։

Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանար միջազգայնորեն ձևակերպել այս պահանջը, մինչդեռ ՀՀ իշխանությունները բազմիցս լեգիտիմացրել են Ադրբեջանի հետ իրենց երկխոսությունը։ Այդ պայմաններում միջազգային հանրության մոտ ձևավորվում է սպասում, որ մարդասիրական խնդիրները լուծում կստանան բանակցությունների ճանապարհով, ուստի պետք չէ կողմերից որևէ մեկի վրա ներազդել պատժամիջոցների ճանապարհով»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Միջազգային իրավունքի մասնագետն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ չի բացառվում՝ ինչ-որ պահի որոշ ադրբեջանցիներ ցանկություն ունենան գալու և բնակություն հաստատելու Հայաստանում։

«Սա արդեն ՀՀ քաղաքականության մաս է, որտեղ ժողովրդագրական փոփոխությունները և ռիսկերը մեր պետականության վրա պետք է պատշաճ գնահատվեն, մի բան, որ կարծում եմ՝ չի արվել։ Երբ խոսքը գնում է ՀՀ սուվերենության ներքո ադրբեջանցիների անվտանգ գոյության մասին, կարծում եմ այստեղ ՀՀ իշխանություններն ազնիվ են։

Սա բերելու է ժողովրդագրական պատկերի փոփոխության, և թվային հավասարակշռությունը չապահովելու պայմաններում մենք կարող ենք մեր հայրենիքում փոքրամասնություն դառնալ։ Այլ խնդիր ևս. եթե ադրբեջանցիներն օգտվեն համահավասար իրավունքներից, ապա ազդեցություն են գործելու նաև քաղաքական դաշտում, ինչպես օրինակ՝ եվրոպաբնակ թուրքերը։

Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս. ադրբեջանցիների գոյությունն ու անվտանգությունը մեր տարածքում ապահովելուց առաջ արդյոք պետք է քննարկման առարկա չդառնա նաև հայերի անվտանգությունն Ադրբեջանում, այն էլ այն հողերում, որոնք համարվում են պատմական հայրենիք»,- ասաց բանախոսը։

Վերջում Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ Բաքվում պահվող որոշ գործիչների գործերում միջազգային փաստաբաններ են ներգրավվելու։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ուկրաինայում

Հաջորդ գրառումը

Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ամենայն Հայոց Հայրապետի լեգիտիմությունը կասկածի տակ դնելով՝ կասկածի տակ ենք դնում նրա ձեռամբ օծված մյուռոնը

10/07/2025
Տեսադարան

Եթե հավաքն այդքան բազմամարդ չլիներ, հնարավոր է, որ այս բռնաճնշումներն այսօր չլինեին.Նարեկ Կարապետյան

08/07/2025
Տեսադարան

Վեր ընգի տեղդ, լռիր մի հատ, ստեղ հարցեր մենք ենք տալիս. Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին

07/07/2025
Տեսադարան

Երևանի կենտրոնը՝ ծեփ տված ոստիկաններով. երբ Սամվելին կալանավորել ես, բայց դեռ վախենում ես նրանից

05/07/2025
Հաջորդ գրառումը

Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քրեկանա ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա. 3 հոգի կալանավորվել է

14/07/2025

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության...

ԿարդալDetails

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

14/07/2025
Screenshot

Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների

14/07/2025

Միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից. Տիգրան Աբրահամյան

14/07/2025

Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. Արմեն Աշոտյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական