Այսօրվանից սկսվում են Արարատյան տոները, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի մեծ դարձը դեպի քրիստոնեություն։
Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս է բերվել Սուրբ Հռիփսիմեի մասունքը և թափորի ուղեկցությամբ տարվել Սուրբ Հռիփսիմե վանք, որտեղ մատուցվել է Սուրբ պատարագ․
Այսօր Սուրբ Հռիփսիմեի հիշատակության օրն է։
Վաղը Մայր Աթոռից դուրս կբերվի Սուրբ Գայանեի մասունքը, կտարվի Սուրբ Գայանե վանք, կմատուցվի պատարագ։
Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 16-22-ը նշում է Արարարտյան տոները։
Մանրամասները՝ տեսանյութում