Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Սուրբ Հռիփսիմեով սկիզբ դրվեց Հայոց մեծ դարձին. մեկնարկել են Արարատյան տոները

Այսօրվանից սկսվում են Արարատյան տոները, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի մեծ դարձը դեպի քրիստոնեություն։

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս է բերվել Սուրբ Հռիփսիմեի մասունքը և թափորի ուղեկցությամբ տարվել Սուրբ Հռիփսիմե վանք, որտեղ մատուցվել է Սուրբ պատարագ․

Այսօր Սուրբ Հռիփսիմեի հիշատակության օրն է։

Վաղը Մայր Աթոռից դուրս կբերվի Սուրբ Գայանեի մասունքը, կտարվի Սուրբ Գայանե վանք, կմատուցվի պատարագ։

Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 16-22-ը նշում է Արարարտյան տոները։

Մանրամասները՝ տեսանյութում