«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը «Նեմեսիսի» հուշարձանի մոտ անցկացրեց մեր ազգային վրիժառուների հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն:
Վրիժառու Արշավիր Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը, պատմեց, որ իր պապը գերեզման չունի, իրենք ընտանմիքով «Նեմեսիսի» հուշակոթողին են ծաղիկներ խոնարհում, որը Երևանի կենտրուոմ տեղադրվել է 2 տարի առաջ։
Արշավիր Գևորգյանին Հայաստանում բոլշևիկները կալանավորել են, 8 ամիս մենախցում կտտանքների ենթարկել, հետո 1937 թվականի օգոստոսին գնդակահարել։ Հարազատները չգիտեն՝ որտեղ է թաղված «Նեմեսիս» գործողության մասնակից անձնուրաց հայորդին։
Մանրամասները՝ տեսանյութում