Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը». Ժայռապատկերներից մինչև բերդեր ու եկեղեցիներ

03/06/2026
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա Նախիջևանի մասին հանրագիտարան է, որն ամբողջացնում է հայերի Հայրենիքի այդ մի կտոր հողի վերաբրյալ ամեն ինչ՝ սկսած ժայռապատկերներից, մինչև եկեղեցիներ ու գյուղեր. Արգամ Այվազյանի «Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը» գիրքն այսպես են գնահատում մասնագետները։

Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը» ստվարածավալ, եռալեզու աշխատության շնորհանդեսը։

Լինելով նախիջեւանցի՝ Արգամ Այվազյանը դեռ նախորդ դարի կեսերից փաստահավաք առաքելություն է կատարել իր ծննդավայրում, որը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով բռնակցվել է Ադրբեջանին։

1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի՝ Նախիջեւանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկիր իրենց իսկ կողմից ինքնավար ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ Ադրբեջանին։

Ուշադրություն դարձրեք՝ Քեմալ Աթաթուրքը պայման է դրել, որ Թուրքիան Նախիջեւանը հանձնում է Ադրբեջանին՝ մի պայմանով, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում այն չի հանձնելու մի երրորդ պետության։

Պատմությունը կրկնվում է՝ 2021-ին Նախիջևանը բռնակցվեց Ադրբեջանին, 2023-ին՝ Արցախը, հիմա Սյունիքի հերթն է։

Նախիջեւանն Ադրբեջանին բռնակցելուց հետո ոչնչացվեցին 219 եկեղեցիները և Ջուղայի միջնադարյան խաչքարերի գերեզմանոցը։

 «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը պատմեց, որ Երեւանի մաթեմատիկական մքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆադեյ Սարգսյանը և Երեւանի կոնյակի գործարանի տնօրենը գաղտնի կերպով Նախիջեւանից մեկ բեռնատար խաչքար են տեղափոխել Հայաստան։

Խաչքարերը բեռնատարի մեջ են դրել խորհրդային զինվորները։

Արգամ Այվազյանը եւս կործանումից փրկել է բազմաթիվ խաչքարեր ու կոթողներ՝ դրանց մասին թողնելով գրավոր փաստեր ու լուսանկարներ։ Այս աշխատությունը նա կազմել է իր նախորդ գրքերի հիման վրա, որոնք նախիջեւանյան ուսումնասիրություններ ու վավերագրություններ են։

 Փաստավավերագրական նյութը ներկայացնում է Նախիջևանում մինչև 1998-ից  2006 թվականներն ընկած ժամանակահատվածում հրաշքով փրկված հայկական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, գերեզմաններ, խաչքարեր, կամուրջներ, որմնանկարներ, մանրանկարներ, կիրառական արվեստի նմուշներ։

Գրքում ներառված է հազարից ավելի լուսանկար։ Կից ներկայացված են տեղեկություններ, քարտեզներ՝ տվյալ շինության, եկեղեցու, պատմամշակութային կոթողի, բնակավայրի վերաբերյալ։ Դրանք պատմական վկայություններ են, որոնք ապացուցում են, փաստում են, որ Նախիջեւանը հայերի Հայրենիքն է, ադրբեջանցիները որքան էլ ջանացել են այնտեղից ջնջել, ոչնչացնել հայկական հետքը, միեւնույն է, չի ստացվել։

 Արգամ Այվազյանի «Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը» գիրքը հրատարակվել է բարերար Գագիկ Մելիքյանի մեկենասությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի և Թուրքիայի գործարարները ողջունել են երկու երկրների միջև առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Տեսադարան

Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը. Երվանդ Ազատյան

31/05/2026
Տեսադարան

Կուզե՞ս 4 զուգարան սարքի, բայց 4 գյուղ տա. Արամ Մանուկյանը՝ քաղաքացուն

29/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական