Տավուշում սահմանազատման ապօրինի գործընթացի հետևանքով Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք։
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը եւ ահազանգում է, որ նման կործանարար գործընթացի շարունակության պարագայում Հայաստանի Հանրապետությունը կրելու է կենսական եւ ռազմավարական նշանակության նոր կորուստներ։ Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի՝ այդ թվում հանձնաժողովի հայկական կողմի վրա։