Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Անի Գևորգյանին ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար հրավիրել էին հենց Կիրանցի բնակիչները․ ՀԺՄ

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ։

Նշենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գնացել է Կիրանց ու խոչընդոտել լրագրող Անի Գևորգյանի և նրա օպերատորի աշխատանքը՝ թույլ չտալով այնտեղ նկարահանումներ իրականացնել։

Այնուհետև Գեղամն Նազարյանը վիրավորել է Անի Գևորգյանին, նրան անվանել սադրիչ, շարունակել պնդել, որ նա չլուսաբանի Կիրանցում կատարվող իրադարձությունները։

Անի Գևորգյանը հարց է ուղղել «Հայաստան» դաշինքին՝ քաղաքական այս ուժը Գեղամ Նազարյանի դիրքորոշման հետ համամի՞տ է։

Հարցին ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանը հետևյալ հրապարակումնէ արել.

«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:

Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը»: