ԱԺ-ից դուրս գալիս ու ծառայողական ավտոմեքենան նստելիս ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին իր լեզվով ասած՝ լրագրողները «հետապնդել են»։
Իսկ ի՞նչ անեն, եթե այս մարդը տևական ժամանակ ոչ մի խոսք է ասում, ոչ ասուլիս է տալիս։
Ինչպես և սպասելի էր, իշխանությանը հլու-հնազանդ ենթարկվողը այս անգամ էլ է իշխանության երեսը լվացել։ Ավելին՝ զարմացել է՝ ի՞նչ հող հանձնել։ Մենք հող հանձնող չենք։
Մի հարցնող լինի՝ բա հայրենի Արցախիդ հայրենի Ազոխ գյուղդ հիմա ո՞ւմ ձեռքին է, որ հող հանձնող չեք։