Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան. Պապոյանի պարզաբանումը

06/02/2026
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, որն արտահանվել է Ադրբեջան, բայց կողմերը փոխանակվել են ցանկերով, այդ թվում նաև իրենք են մեզ երկար ցանկ տվել և մենք իրենց, և գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահի դրությամբ կա՞ որևէ հայկական ապրանք, որ արտահանվել է Ադրբեջան։

«Պատճառները տարբեր են, սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար։ Սրա համար, իմ կարծիքով, պետք է ժամանակ, և դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ մասնավոր հատվածի դաշտում է։ Պետությունը ստեղծում է պայման՝ քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով և այլն։ Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չէ։ Օրինակ, ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց։  Ես նկատի ունեմ Թրիփի գործարքումը, մինչև այդ իհարկե կարող է նաև այլ գործիքակազմ էլ աշխատի։

Կան ուղիղ հաղորդակցություն ճանապարհներ, չնայած մենք բացել ենք, բայց դեռևս իրենք չեն օգտվում մեր ճանապարհներիից, որպեսզի ապրանքը Հայաստանի միջոցով, ենթադրենք, տանեն Թուրքիա կամ հակառակը։

Սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է։ Երկու տարի առաջ, երբ բոլորը խոսում էին նրա մասին, որ կարող է ամեն պահի լինի պատերազմ, հիմա բոլորը խոսում են նրա մասին, թե ինչու օրինակ այս կամ այն ապրանքը չի վաճառվում կամ դեռ չի վաճառվել։ Սա արդեն շատ լավ է։

Ես կարծում եմ՝ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է, որը պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք»,–ասաց Պապոյանը։

Նա նկատեց, որ ամենամեծ արդյունքը նա է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է զրոյի, այնինչ երկու տարի առաջ դա շատ բարձր էր. «Այսօր մենք խոսում ենք արդեն խաղաղության մասին, դրա արդյունքը դուք տեսել եք մեր տարբեր որոշումներում, այդ թվում նաև օրենսդրական։ Մեկ տարի առաջ ոչ մեկը չէր պատկերացնում, որ Հայաստանը ու Ադրբեջանը առևտուր կանեն։ Այդ ամեն ինչի համար պետք է ժամանակ, որովհետև դրանք երկարատև բարդ գործընթացներ են, հեշտ չեն»,–ասաց նա։
News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միքայել Սրբազանը դիմել է ՄԻԵԴ

Հաջորդ գրառումը

Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղության գոյությանը. Դավիթ Վարդանյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Նորություններ

Հայաստանում եթե երկու կլոր ես տեսնում, ակնհայտ դա ձեռնաշղթա է.Արմեն Աշոտյան

29/04/2026
Տեսադարան

Եթե դու չես գնահատում Արարատը, ուրեմն Արագածը 100 տոկոս հանձնելու ես. Արման Աբովյան

29/04/2026
Տեսադարան

Արևմուտքին պետք է խամաճիկային իշխանություն. Աննա Մկրտչյան

29/04/2026
Հաջորդ գրառումը

Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղության գոյությանը. Դավիթ Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական