Արմանուշ մայրիկի օրը սկսվում է առավոտյանը ժամը 06-ից: Գոմ է մտնում, կթում կովերին, կերակրում հորթերին ու…
Գյուղացի կնոջ համար աշխատանք միշտ կա, փաստում է նա: Առավոտյան շուտ է լավաշի խմորը հունցել: Էլ թոնրում չէ, որ թխում են լավաշը: Համ վառելիք չկա, համ էլ՝ օգնող ձեռք:
Տիկին Արմանուշի երկու տղաները հեռացել են Սիսիանի Շաքե բնակավայրից, էլ դժվար հետ գան, ասում է մայրը:
«Լավ ըլնա հետ կան, լավ կլնա: Բայց չէ, դժվար հետ կան իրանք: Էն գործերը չեն թողի իրանք հետ կան»,- նեղսրտում է հացթուխ կինը:
Չի բացառում՝ մի օր էլ ինքը առանց հետ նայելու, լքելու է գյուղը:
Ավելին՝ տեսանյութում: