Այս նախաձեռնությունն իրավական է, բայց մեր պահանջը բարոյական է. գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։
Նա զարմանք, տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարող է Հայաստանում ինչ-որ մեկը ժխտել Հայոց ցեղասպանության փաստը կամ ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
«Սա հողի խնդիր չէ, սա բարոյականության, արժանապատվության խնդիր է արդեն։ Մեր մեջ եթե սեր կա, եկեք այդ սերը հայտնենեք։ Մեր եղբայրները, մեր զավակներն այսօր Արցախում գերի են։ Մենք ինչի՞ հետևից ենք ընկել։ Իմ ընտանիքն է Արցախում. ի՞նչ միջազգային օրենք…Իմ որդին այնտեղ կռվել է, պատերազմին մասնակցել-վիրավորվել է։ Շատ ընկերներ է կորցրել Արցախում։ Մեր պահանջն իրավացի է, իսկ այդ պահանջին հասնելու միջոցը՝ իրավական»,-շեշտեց Արսեն Գրիգորյանը։
Մարամասները՝ տեսանյութում.







