Ես ամոթ եմ զգում. ինչպե՞ս կարող է Հայաստանում ինչ-որ մեկը ժխտել Հայոց ցեղասպանության փաստը. Արսեն Գրիգորյան

Այս նախաձեռնությունն իրավական է, բայց մեր պահանջը բարոյական է. գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։
Նա զարմանք, տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարող է Հայաստանում ինչ-որ մեկը ժխտել Հայոց ցեղասպանության փաստը կամ ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
«Սա հողի խնդիր չէ, սա բարոյականության, արժանապատվության խնդիր է արդեն։ Մեր մեջ եթե սեր կա, եկեք այդ սերը հայտնենեք։ Մեր եղբայրները, մեր զավակներն այսօր Արցախում գերի են։ Մենք ինչի՞ հետևից ենք ընկել։ Իմ ընտանիքն է Արցախում. ի՞նչ միջազգային օրենք…Իմ որդին այնտեղ կռվել է, պատերազմին մասնակցել-վիրավորվել է։ Շատ ընկերներ է կորցրել Արցախում։ Մեր պահանջն իրավացի է, իսկ այդ պահանջին հասնելու միջոցը՝ իրավական»,-շեշտեց Արսեն Գրիգորյանը։
Մարամասները՝ տեսանյութում.
