Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բա ինչի՞ չեք գալիս  Ֆիրդուսի՝ քարոզարշավի. Տիգրան Ավինյան, ձեռք բերածդ գույքը հետ տուր տիրոջը. ասում ենք, կանե՞ս

05/09/2023
- Տեսադարան

Երևանի 33-րդ կամ նույն Ֆիրդուսի կոչված թաղամասում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սեփական գույք ունի, որի մասին վկայում են նրա հարևանները։

33-րդ թաղամասի սեփականատեր-բնակիչների պայքարն իրենց տարածքները ջրի գնով չվաճառելու համար սկսվել է դեռ 2006 թվականից, բնակիչների հետ պայքարողներից մեկն էլ եղել է այն ժամանակ պարզապես…. Տիգրան Ավինյանը։

Հարևանների ցուցակում նրա  անունը  44-րդն է։

Թե ինչպես է Տիգրան Ավինյանը սեփականացրել ավտոտնակն ու կից կառույցը, դեռ կանդրադառնանք, իսկ հիմա արդարացի հարց հնչեցնենք 33-րդ թաղամասի սեփականատեր-բնակիչների անունից՝ Տիգրան Ավինյան, ինչո՞ւ քարոզարշավի ընթացքում ոչ մի անգամ չեք մտել այս թաղամաս ու այստեղ քարոզարշավ չեք արել։

33-րդ թաղամասի սեփականատերերն ամենօրյա կռիվների, դատական քաշքշոցների մեջ են.  հրաժարվում են իրենց սեփականությունը գրոշներով վաճառել ու հետո տեսնել, թե ինչպես է կառուցապատողն իրենց տան կամ հողամասի տեղում բազմաբնակարան շենքեր կառուցում՝ քառակուսի մետրը վաճառելով 5-6 հազարից մինչև 25-35 հազար դոլարով։

2020 թվականին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 33-րդ թաղամասի մեկ քառակուսի մետրի համար հայտարարել է, որ կվճարվի 1700-2000 դոլար․ այդ ժամանակ Կենտրոնի նորակառույցներում մեկ քառակուսի մետրը վաճառվում էր 2600 դոլարով։

Բայց ֆիրդուսիի բնակիչներից նրանց սեփականությունն այսօր են  ուզում  առնել հին գնով՝ 1600-2000 դոլարով։ Սեփանականատերերն էլ համաձայն չեն։

Այս թվերն ու պատմությունը ներկայացնում ենք հիշեցման կարգով։ Բայց հիմա քարոզարշավ է՝ ձայներ հավաքելու հրաշալի հնարավորություն,  քաղաքապետի թեկնածուները, առավել ևս՝ «Ասենք, կանենք» կարգախոսով երևանցիների ձեռքը սեղմող ու ողջագուրվող Տիգրան Ավինյա՞նն ինչու չի գալիս 33-րդ թաղամաս, չէ՞ որ հենց նրա անձի հետ են առնչվում այս թաղամասի խնդիրները։

2013 թվականին վաճառվել են 33-րդ թաղամասի փողոցներն ու բակերը։ Թեև այդ ժամանակ գերակա շահի մասին օրենքը չի գործել, բայց հղում կատարելով դրան՝  քառակուսի մետրը 39 հազար դրամով վաճառել են «Սիթի սենթր դիվիլոփմենթին»։

Երբ թաղամասի բնակիչներն ուզում են իրենց սեփականությունը  չափագրել կամ վերաչափագրել, խնդրի առաջ են կանգնում. վաճառված  բակերի, փողոցների հետ համադրումներ են տեղի ունենում։

Իսկ հիմա՝  Տիգրան Ավինյանի՝ 33-րդ թաղամասի սեփականատերերի հետ կողք կողքի սեփականության իրավունքի համար նախկին պայքարի ու այսօրվա լռության մասին։ Արդարության համար նախկինում կռիվ տվողն այսօր հակառակ ճամբարում է։

Իսկ ինչպե՞ս և ե՞րբ է Տիգարն Ավինյանը  33-րդ թաղամասում սեփականություն ձեռք բերել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ գրառումը

Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովն Արցախում ստանձնել է իր պարտավորությունները

Հաջորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026
Նորություններ

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

07/07/2026
Նորություններ

Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

07/07/2026
Նորություններ

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026
Հաջորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական