Վաղը-մյուս օրը 100 դրամանոց կոպեկը վաճառելու են150 դրամով, որ կարողանանք ավտոբուսի մեջ գցել, գնալ, ինչ է թե Երևանի նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի ընկերը՝ բերել այդպիսի ապարատ է դրել, Երևանի քաղաքապետարանի մոտ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկանը։
«Բայց կարող էին նորմալ սարքավորում դնել, որը և՛ թղթադրամ կընդուներ, և՛ կոպեկ։ «Մանետնիկներն» առել-բերել է՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հետ ընկերություն անող Ռուբոն՝ «Օմնիկոմ» ընկերության սեփականատերը։ Ռուբոն համատեղության կարգով Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանի ամուսինն է։ Այսինքն՝ կոռուպցիա չկա… Բայց քանի որ Ռուբոն Հրաչի անուշ ախպերն ա։ Այս մարդիկ մեկը մեկի հետ փոխկապակցված են։ Այստեղ կապ չունի՞, որ Ռուբոյի կինն աշխատում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասաց Մանուկյանը։