Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների խաղի արանքում Հայաստանը մանրադրամ է դարձել. Արմեն Սաքապետոյան

17/12/2021
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, «Մեղրիի զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, իրավաբան Արմեն Սաքապետոյանն է: 

  • Մեղրիի երկաթուղու վերաբացումը՝ անվտանգային, տնտեսական, տարածաշրջանային առումով, մեզ համար էական նշանակություն չի ունենա, բայց էապես կտուժեն Մեղրու ենթաշրջանի բնակիչները: Որոշ գյուղեր, օրինակ՝ Նռնաձորը, կհայտնվեն Հայաստանից դուրս կարգավիճակում, ինչպես, օրինակ, եղավ Շուռնուխի, Որոտանի դեպքում: Կենտրոնական իշխանություններն այսօրվանից պետք է մտածեն դրա մասին:
  • Միջանցքային տրամադրություններն այս տարածաշրջանում եղել են դեռևս խորհրդային տարիներին: 80-ականներին հայր Ալիևը փորձել է կառուցել այն միջանցքը, որի մասին այսօր խոսում են, սակայն Նռնաձորի մոտ կամուրջը կառուցելուց հետո ծրագիրն ընդհատվել է, որովհետև այն ժամանակ ՀԽՍՀ կենտկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը, գիտակցելով այդ միջանցքի՝ մեր երկրի ու ժողովրդի համար վտանգավորության աստիճանը, կարողացել է կանխել:
  • «Մեղրիի զարգացման հիմնադրամը» ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, առաջնահերթ նպատակն էր՝ Նռնաձորում լուծել առկա խնդիրները: Գյուղում գրեթե չկան ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որևէ ծրագիր չի իրականացվում: Բոլոր խնդիրներով դիմել ենք կառավարությանը, իշխանություններին, բայց դեռևս լուծում չի տրվել:
  • Կա մտավախություն, որ Նռնաձորն էլ մի օր Շուռնուխի նման կդառնա սակարկության առարկա: 
  • Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների խաղի արանքում Հայաստանը մանրադրամ է դարձել:
  • Մեղրիի ավտոմոբիլային ճանապարհը հայաստանցիների համար էական նշանակություն չի ունենալու:
  • Թուրքիան և Ադրբեջանը բոլորին ներկայացնում են՝ որպես ապաշրջափակում, մինչդեռ իրականում այս ճանապարհը բեռնափոխադրումների և անվտանգային առումով նոր դժվարություններ է առաջ բերելու:
  • Կարծում եմ՝ հաջորդ փուլում իշխանությունը հասարակությանը կներկայացնի, որ ճանապարհը Մեղրիի տարածքով չի անցնելու, կառուցվելու է էստակադա, այն վերահսկելու են ռուսական սահմանապահ զորքերը, այսինքն՝ հանգույցը, կամ թե միջանցքը որևէ առնչություն չի ունենալու Հայաստանի սուվերենության հետ: Հայաստանը դառնում է տրանզիտ ճանապարհ:
  • Այս պահին լուծվում են աշխարհաքաղաքական, տարածաշրջանային քաղաքական խնդիրներ՝ տնտեսականը թողնելով ապագային:
  • Իրավական առումով մենք որևէ կերպ պատրաստ չենք հայ-թուրքական սահմանի բացմանը: Հայաստանին սպառնում է Աջարիայի ճակատագիրը: Չկա որևէ արգելք, որ, ասենք, Հայաստանի ոչ ռեզիդենտ քաղաքացին Թուրքիայից չգա և այստեղ չստեղծի տնտեսական մի կառույց: Հայաստանում հողատարածք գնելու իրավունք չունի, բայց կարող է հիմնադրել, ասենք, առևտրային կազմակերպություն, զբաղվել այգեգործությամբ, Թուրքիայից բերել աշխատողներ իրենց ընտանիքներով, նրանք էլ հետագայում կբազմանան, նոր միջավայրում կստեղծեն թուրքական փոքր բջիջներ, դրանք էլ կդառնան թուրքական գյուղեր… Այսինքն՝ կիրագործվի այն ծրագիրը, որն իրականացնում էր խորհրդային տարիներին հայր Ալիևը:
  • Այսօր երկարաժամկետ, ամբիցիոզ ծրագրերի բացակայություն կա, որոնք առաջիկա 5-10 տարիների համար սպասումներ կառաջացնեն:
  • Մարդկանց մոտ չկա վստահություն ապագայում տնտեսական աճի հանդեպ:
  • Այսօր իրականացվող ցանկացած գործողություն նախապես ծրագրված է, կա հստակ սցենար, մենք գնում ենք դեպի այն ուղղությունը, որը գծել է Ժիրայր Լիպարիտյանը…
  • Տնտեսության և ներդրումային միջավայրի, ներդրողների համար առաջնահերթությունն անվտանգային խնդիրներն են. չինական, լիբանանյան, իսպանական կապիտալով ներդրողներ կային Հայաստանում, որոնք այս տարիներին թողեցին հեռացան:
  • Եթե չունենք լուրջ անվտանգային միջավայր, ունենալու ենք թույլ տնտեսություն:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ.Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

«Դիմադրությո’ւն Ազգադավերին». բողոքի երթ՝ ընդդեմ չարիքի կառավարության

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
Տեսադարան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Հաջորդ գրառումը

«Դիմադրությո'ւն Ազգադավերին». բողոքի երթ՝ ընդդեմ չարիքի կառավարության

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական