Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթներին: Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում իրավական ու եկեղեցաբանական տեսություններին, ինչպես պետք է գնահատի այս, կամ այն երևույթը:

Ինչ վերաբերվում է տեսանյութերին, որոնց քանակն ու տեսականին, որքան հասկանում եմ, շատանալու է, դրանց իսկությունը չենք կարող հավաստել, կամ կասկածել, դա թողնենք համապատասխան մասնագետներին, իսկ մենք փորձենք հասկանալ, թե, իրավական ու եկեղեցաբանական առումներով, ինչպես դրանց վերաբերվենք:

Իրավական մոտեցումներ

Այն, որ գործող իշխանությունն, օգտագործելով իր վարչարարական, այդ թվում նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները, գաղտնալսում ու տեսանկարում է մարդկանց մասնավոր կյանքը, քաղաքական դրդապատճառներով դրանք հանրայնացնում, իրավական առումով հանցագործություն է և խախտում է մարդկանց մասնավոր կյանքի իրավունքը: Սա հանցագործություն է, որի քրեական պատասխանատվությունը ընկնում է քաղաքական իշխանության, այդ թվում նաև այդ ծառայությունների ղեկավարների վրա: Ավելի հիմնավոր գնահատականը թողնենք համապատասխան մասնագետներին:

Եկեղեցաբանական մոտեցումներ

Եկեղեցաբանությունն՝ Էկլեզիոլոգիան, Աստվածաբանության մի մասն է, որը եկեղեցու էությունն ու կառուցվածքն է ուսումնասիրում: Խորանանք եկեղեցականի բարոյական կերպարի խնդրի վրա, կոնկրետ մի դրվագի միջոցով և փորձենք հասկանալ, թե ինչ է իրանից ներկայացնում գործող կառավարության հարձակումը եկեղեցու վրա:

Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք՝ 301-311, հատկապես 303-305 թվականներին, քրիստոնեաների հանդեպ դաժանագույն հալածանքներ են տեղի ունենում, որի ժամանակ կտտանքների միջոցով հոգևորականներին ստիպում են հանձնել Սուրբ Գրքերն ու հեթանոսական ծեսերի մասնակցել, դրանով, ըստ սահմանման, ուրանալով քրիստոնեությունը: Շատ հոգևարականներ, չդիմանալով հալածանքներին, տեղի են տալիս:

Հետագայում, երբ Հռոմն ընդունում է քրիստոնեաների հավատքի իրավունքն, Աֆրիկայում, Դոնաթոս եպիսկոպոսը, հզոր շարժում է սկսում, պահանջելով, որ այդ հոգևոր սպասավորների օծումները, մկրտություններն անվավեր ճանաչվեն ու արարողությունները նորից կատարվելի:

Դոնաթականները պահանջում էին, որ

– հոգևորականի բարոյական վիճակը անմիջականորեն ազդում է եկեղեցական սուրբ խորհուրդների վավերականության վրա,

– Եկեղեցին պետք է կազմված լինի միայն սրբերի համայնքից (ecclesia sanctorum), և մեղավորները չպետք է մնան նրա կազմում,

– հալածանքների ժամանակ դավաճանած եպիսկոպոսներն ու քահանաները պետք է հեռացվեն, և նրանց գործողություններն ու ձեռնադրությունները անվավեր են:

Դոնաթոսականների հուժկու շարժումը մի քանի տասնամյակ ալեկոծում էր քրիստոնեական աշխարհը, անգամ կայսրները ստիպված էին զորքի միջոցով սանձել նրանց:

Եկեղեցաբանական այդ վեճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Օգոստինոս Երանելու հետևյալ ձևակերպումը, որը հատագայում դառնում է կանոն: 395 թվականից սկսած, նա սկսեց պաշտպանել Եկեղեցու նշանակալիությունը՝ Աստծո Շնորհի ներգործողության, անկախությունը ծառայողի սրբությունից և Եկեղեցու փրկարար ուժն՝ անկախ նրա անդամների սրբությունից, անձնական հավատքից և բարոյական որակներից։ Իմաստն այն էր, որ ծիսակատարությունները կատարվում են Հիսուսի կողմից, իսկ եկեղեցու սպասավորներն ուղղակի փոխանցում են այդ Փրկության շնորհը:

Դոնաթոսականությունը Քրիստոնեական Ժողովների կողմից համարվում են Հերձվածք, արգելվում է կրկնակի մկրտությունը, իսկ կարգալույծ քահանաներին արգելվում է արարողություններ կատարել:

Նիկոլականությունն ու Դոնաթոսականությունը

Անկախ ամեն ինչից, Դոնաթոսը եպիսկոպոս էր, քրիստոնեա ֆանատիկոս ու ուներ խորքային Աստվածաբանական գիտելիքներ, սակայն մեր դեպքում, մենք ունենք ինքնակոչ մեկին, ով ոչ գիտելիքներ ունի, ոչ հոգևոր որակներ, իրականում ճիշտ հակառակը, ով ընդամենն անձնական խնդիրներ է փորձում լուծել, վերարտադրել իր իշխանությունը հանուն ինքնափրկության, ինչի համար փորձում է Հայ Եկեղեցին դարձնել Դոնաթոսական Հերձվածի կրող:

Ինչ վերաբերվում է Եկեղեցու, այնտեղ, ինչպես նաև ցանկացած կրոնական կառույցում, կան բազմաթիվ խնդիրներ և դրանք մասին պետք է խոսել, սակայն հանուն բարեփոխությունների, այլ ոչ թե հանուն Եկեղեցին ոչնչացնելու:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

Հաջորդ գրառումը

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական