«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը փաստաբանական խմբի հետ ներկայացրել է իրենց առաջիկա անելիքները։ Դրանցից ամենակարևորն այն է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դեկտեմբերի 21-ին,Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կայացրեց դատավճիռ։
Դատարանը վճռեց՝ Չալաբյանի ազատությունը սահմանափակել 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։
Ավետիք Չալաբյանը սա համարում է քաղաքական որոշում, որի նպատակն իրեն լռեցնելն ու ստիպելն է չպայքարել իշխանությունների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում.