Քանի որ Ադրբեջանը հասել է Արցախի ինքնալուծարման ակտի իրականացմանը, ուստի փորձում է պատժել Արցախի պետականության գործում դեր ունեցող մարդկանց, օրինակ՝ Արցախի պետական այրերին։
Անձինք, ովքեր իրականացրել են հայանպաստ գործունեություն, Ադրբեջանի համար իր շահերին հակասում է, դրա համար էլ նրանց էլ է պատժում։
Կան նաև կայացած զինվորականներ, որոնց հետ կապված պատմություններ կան, որոնք Արցախի ազատագրման գործում մեծ դեր ունեն։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է Ադրբեջանի հակաօրինական, միջազգային կոնվենցիանին հակասող «պատժիչ քաղաքականությանը»։
Չճանաչված պետությունում հայանպաստ գործելակերպի պատճառով Ադրբեջանը պատժիչ գործողություն է իրականացնում։ Պատժելու գործընթացը ցուցադրական է։ Այդ երկիրը հատուկ է տեսագրում ու տարածքում Արցախի հետ կապ ունեցող գործիչների առևանգման ու գերեվարման պրոցեսը։
Ադրբեջանը միջազգային հարթակներում հեղինակություն ունի և կարող է քաղաքական պատրվակներով հալածել հայ գործիչներին և անպատիժ մնալ։
Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված պետություն է, բայց չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը թույլատրվող գործողություն է։ Չկա նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն։
Հայերի կողմից Արցախում իրականացված յուրաքանչյուր արարք Ադրբեջանը փորձում է ներկայացնել ահաբեկչության պրիզմայով։
Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը որպես ահաբեկչական կառույց է ներկայացնում, իսկ Արցախի հետ կապ ունեցող անձանց՝ ահաբեկիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում.