Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Ադրբեջանը 5 անկլավ և մի քանի գյուղ է ուզում, համեցեք, ուրեմն ինքն էլ Հայաստանին պետք է վերադարձնի իրեն նվիրված Կարմիր Քրդստանի 1200 կմ/ք տարածքը. քարտեզագետ

09/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն

2021 թվականից մինչ օրս Ադրբեջանը Հայաստանից գրավել է ընդհանուր առմամբ 200 ք/կմ տարածք՝ հիմնականում բարձունքներ, և քանի դեռ ադրբեջանական զորքը չի հեռացել ՀՀ ինքնիշխան այդ տարածքներից, Ալիևի խոսքերը, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, անմտություն են։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը Սև լճի շրջակայքի կեղծ քարտեզներ է բաժանել իր սահմանապահներին՝ հավաստիացնելով, որ այն ամբողջովին իրենցն է։ Մինիչդեռ պետք է այդ կեղծ քարտեզները հավաքի և իր զինվորականներին  բաժանի Խորհրդային շտաբի վավարեցրած քարտեզները։

«Այդ 200 ք/կմ տարածքներն Ադրբեջանն իր ստորագրությամբ վավարեցրել է որպես ՀՀ ինքնավար տարածք, բայց քանի դեռ այդ տարածքներից դուրս չի գալիս, ինչպե՞ս կարող ենք մենք նրա հետ բանակցել»,- հարց հնչեցրեց բանախոսը։

Անդրադառնալով այսպես կոչված անկլավների հարցին՝ Ռուբեն Գալիչյանը հիշեցրեց՝ Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի ժառանգը, մինչդեռ այդ տարիներին Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում գտնվող անկլավներ գոյություն չեն ունեցել, նույնիսկ Նախիջևանը չի գտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Ուսումնասիրելով խորհրդային քարտեզները՝ տեսնում ենք, որ 1932 թվականի քարտեզում ոչ մի անկլավ գոյություն չունի, իսկ ահա 1940 թվականի քարտեզում արդեն կա երեք ադրբեջանական՝ Ասկիպարա, Բարխուդարլու և Տիգրանաշեն և մեկ հայկական անկլավ՝ Արծվաշենը։ Այս անկլավները քարտեզի վրա գծագրվել են, բայց մինչև օրս ոչ ոք փաստաթուղթ չունի, որևէ գրավոր հիմք չկա, թե ինչպես են դրանք տրվել Ադրբեջանին։

Այս պատճառով էր, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը երկու տարի առաջ հայտարարեց՝ «Եթե Հայաստանն ասում է, որ ակնկլավներն իրենն են, ապա պետք է պաշտոնական փաստաթղթեր ներկայացնի այդ մասին»։ Բայց այս տարածքները ՀՀ ներսում են, ուրեմն Հայաստանինն են։ Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ դրանք իրեն են պատկանում, ապա այդ երկիրը պետք է ներկայացնի այդ հողատարածքներն իրեն փոխանցելու փաստաթղթերը։ Սակայն նրանք այդպիսի փաստաթղթեր չունեն»,- ասաց ասուլիսի բանախոսը՝ հավելելով, որ արխիվներում չկա գեթ մեկ փաստաթուղթ, որը կփաստի, որ այդ անկլավները տրված լինեն կամ պատկանեն Ադրբեջանին։

Ռուբեն Գալիչյանի խոսքով՝  Ալիևն ամեն անգամ անկլավների նոր թիվ է նշում՝ 5, 7 կամ 8, և եթե մինչև 2014 թվականի ադրբեջանական քարտեզներում Արծվածենը ներկայացված էր որպես հայկական անկլավ, ապա 2014-ի ատլասում Ադրբեջանն ամբողջությամբ յուրացրել է այն, և Արծվաշենն իր տարածքն է համարում։ Սա այն դեպքում, երբ շարունակում է պնդել ՀՀ տարածքում գտնվող իր երեք անկլավների մասին։

«Հայաստանի տարածքում գտնվող երեք անկլավների ընդհանուր տարածքը 45 կմ/քառակուսու շուրջ է, Արծվաշենը՝ 44 կմ/քառակուսուց ավելի։ Հատկանշական է, որ Խորհրդային միությունը հայկական անկլավը դրել է Ադրբեջանի մի խուլ անկյունում, որը ռազմավարական որևէ նշանակություն չունի, մինչդեռ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական երեք անկլավները նստած են մայրուղիների վրա։

Այդ անկլավներից միայն մեկը ճանապարհ ունի դեպի Ադրբեջան, մյուսները չունեն։ Ադրբեջանը վաղը գալու է ասի՝ միջանցք ենք պահանջում, որ միանանք անկլավին, այսինքն՝ ՀՀ տարածքից միջանցք են ուզելու։

Եթե Տիգրանաշենը և վերևի մյուս երկու անկալավները միացնեն Ադրբեջանին, կտրվելու է Երևանից ՀՀ հարավ գնացող M2 ճանապարհը, իսկ հյուսիսում էլ կտրվելկու է Իջևանից Նոյեմբերյան ճանապարհը»,- ասաց Ռուբեն Գալիչյանը։

Քարտեզագետը շեշտեց՝ երբ ադրբեջանական կողմը խոսում է 7-8 անկալվների մասին, պետք է հստակ իմանալ, որ պահանջվող տարածքներից միայն 3-ն են անկլավ, մյուսները գյուղեր են՝ հազիվ 22-30 կմ/ք ընդհանուր տարածքով հողեր, որոնք 1926-1936 թվականներին տրվել են Հայաստանին։

«Այս նույն ընթացքում Կովկասյան դաշնությունը Հայաստանից 1200 կմ/ք տարածք նվիրել է Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստան գավառ հիմնելու, խաշնարած ցեղերի հոտերին արոտավայրեր տրամադրելու համար։ Սակայն 1932 թվականին Ադրբեջանը որոշեց չեղարկել այս նախագիծը, բայց հողերը չվերդարձրեց օրինական տիրոջը՝ Հյաաստանին, այլ պահեց իրեն։

Հիմա, եթե Ադրբեջանը 5 անկլավ և մի քանի գյուղ է ուզում, համեցեք, ուրեմն ինքն էլ Հայաստանին պետք է վերադարձնի այդ 1200 կմ/ք տարածքը։ Մեր արխիվներում Կարմիր Քրդստանի վերաբերյալ քարտեզներ, հայ գյուղացիների բողոք-նամակներ կան, թե ինչպես է սահմանը փոխվել։ Կա նաև իրենց տարածքներից զրկված գյուղացիներին տրված Կովկասյան դաշնության պատասխանը, որ սահմաններն արդեն գծված են, և դրանք այլևս վիճելի տարածքներ չեն։ Այնպես որ, հիմա էլ կարող ենք նման պահանջ ներկայացնել»,- ասաց բանախոսը։

Վերջում Ռուբեն Գալիչյանը շեշտեց՝ եթե Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝ իր 86 600 կմ/ք տարածքով, նշանակում է, վերոնշյալ երեք անկլավները ճանաչում է Ադրբեջանի կազմում, սակայն այդ կազմ չի մտնում հայկական Արծվաշենը։ Միաժամանակ, եթե Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29 800 կմ/ք տարածքը, նշանակում է՝ Հայաստանին պատկանող տարածքներ է ճանաչում նաև Ջերմուկը, Իշխանասարը, Սև լիճը և  Ճամբարակը։

Նախորդ գրառումը

Ադրբեջանը կամայականորեն ու ցուցադրաբար է ազատությունից զրկել Արցախի այրերին

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը խաբել է իսրայելական հետախուզությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը խաբել է իսրայելական հետախուզությանը

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական