Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սմբատ Գոգյան. Հուսով եմ, որ այս ամենից Արայիկ Հարությունյանը հետևություն կանի ու ավելի փակվելու փոխարեն կբացվի

25/09/2020
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնականաբար Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չեն։ Շատ են, շատ-շատ։ Տասնյակ մարդկանց հանեցի մասնագիտական խորհուրդների կազմերից, սակայն ոչ մեկի անունը բարձրաձայն չհնչեցրի։ Աճեմօղլուն իր հայտնի գրքում գրում է ինստիտուտների կարևորության մասին։ Միայն և միայն ինստիտուտների։ Ազարյանը գրագող է, բայց դատական համակարգը այդ մտքի հետ հաշտ է։ Խնդիր չկա, թող լինի։ Ես էլ եմ հաշտ այդ մտքի հետ։ Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Շատ ուրախ եմ։ Հետո պարզվում է, որ Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ։ Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար։ Զայրացա և ես։ Փաստորեն ԿԳՄՍՆ-ն գործում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ միավոր, այլ…։ Հետագա զարգացումներին ծանոթ եք։ Ինչևէ։ Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն (շնորհակալություն Armen Asatryan) արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է։

Համաձայն Աճեմօղլուի՝ ինստիտուտները պետք է համագործակցեն։ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակի ձևավորման սկզբունքը մութ ու անհասկանալի էր։ Առաջարկ ներկայացրի, և կառավարության 2019-2023 ծրագրի 175.4 կետով ամրագրվեց, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր պետք է ռեյտինգավորվեին Հայաստանում տպագրվող բոլոր գիտական պարբերականները։ Չափանիշները մշակեցինք, իսկ ռեյտինգավորումը հանձնարարվեց Գիտության կոմիտեին՝ ԿԳՄՍ նախարարի վերահսկողությամբ։ Ժամանակն անցավ, 2019-ի դեկտեմբերին և 2020-ի ապրիլին հարցումներ ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստացվում է ի՞նչ։ Հարցը ներառվեց կառավարության ծրագրում, խումբը ձևավորվեց, աշխատանքը «կատարվեց», «բարեհաջող» ավարտվեց, հաշվետվություն ներկայացվեց կառավարություն… ամբողջ աշխատանքը գրանցվեց, իրականացվեց, ամփոփվեց, բայց արդյունքը չկա։ Այս գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակներում ինձ ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյո՞ք կշարունակեմ աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ես ոչ երկիմաստ պատասխանեցի` ոչ։ Այնպես որ ընկերներիս խնդրում եմ կառավարությանը չմեղադրել ինձ աշխատանքից ազատելու համար։ Ես ինքս երեկ` ժամը 16։00-ի կողմերը, աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն եմ գրել, որն էլ Վարչապետն ընդունել է։

Ինչևէ։ Կյանքը շարունակում է։ Ես իսկապես կուզենամ, որ իմ երեխաները սովորեն Արայիկ Հարությունյանի պատկերացրած դպրոցում։ Որքան էլ զարմանալի լինի, ես Արայիկ Հարությունյանի շատ մտադրությունների կողմնակիցն եմ։ Խնդիրը դրանք կյանքի կոչելու ձևերի մեջ է։ Ինձ համար կրթության կառավարումը ոչ թե տարանջատելու, այլ միավորելու հարթակ է։ Բոլորս պետք է հասկանանք, որ և՛ դաշնակցականը, և՛ հանրապետականը, և՛ քպականը և՛ լուսավորը և՛ քոականը պետք է իրար կողքի ապրեն այս երկրում։ Բոլորի կարծիքն էլ պետք է լսել, քննարկել, շատ դեպքերում համոզել։ Որոշումները պետք է կայացվեն բոլորի հետ հաշվի նստելով։ Այդ դեպքում ձևավորված նեղ «թայֆայական» խմբին չի հաջողվի մոլորեցնել նախարարին։ Հուսով եմ, որ այս ամենից Արայիկ Հարությունյանը հետևություն կանի ու ավելի փակվելու փոխարեն կբացվի։ Կբացվի ու ուշադիր կզննի իր շուրջը, կհասկանա, թե ումով է շրջապատված։ Կզրուցի այն խորհրդականի հետ, ում խորհրդով ինձ ստորացնող, ծաղրող նկար էր հրապարակել ֆեյսբուքում։ Կխորանա իր մեջ ու կհասկանա, թե ինչո՞ւ այդպես եղավ, որ տապալեց Ռուբեն Հայրապետյանին (ում անվերապահ աջակցում էր), սակայն անվերապահ աջակցեց նույն իրավիճակում հայտնված Դիանա Գալոյանին։ Անտրամաբանական է, որ ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամսից ավելի չունի մամուլի խոսնակ, 5 ամիս չունի իրավաբանական վարչության պետ։ Քաղաքական կապիտալի պակասորդ դեռևս չկա, բայց պրոֆեսիոնալիզմի պակասը մաշելու է այն։ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ Որովհետև հինգ տարի անց որևէ առիթով կհանդիպենք, ու կա՛մ կմոտենամ ու կասեմ շնորհակալություն կրթական համակարգը ճիշտ ուղու վրա հանելու համար, կա՛մ էլ ամաչելով հայացքդ ներքև կիջեցնես: Շատ կուրախանամ, որ հաջողես, բայց այդ ցանկությունս անձնավորված չէ, քեզ հետ չի կապված. ես ուրախանում եմ կրթության ոլորտի յուրաքանչյուր հաջողությամբ, յուրաքանչյուր նախարարի հաջողությամբ։ Ցավոք, թե՛ նախկիններից շատերը, թե՛ դու գլուխ գովալու շատ բան չունեք։ Բայց հուսով եմ՝ դու կունենաս։ Թերևս, մի քիչ պաթետիկ ստացվեց, բայց ես իսկապես ճիշտ այսպես եմ մտածում: ՀԳ. Վերջին երկու տարիներին շատ բաներ սովորեցի, բայց քչով կարողացա օգնել։ Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի։ Այսօրվանից վերադառնում եմ այն յուրայիններիս մոտ, որոնց համար օտար չեմ։ Ու ուրախ եմ, որ վերջին երկու տարիներին հարազատ յուրայիններիս ցուցակը հարստացավ մարդկանցով, որոնց չէի ճանաչի, եթե չդառնայի ԲՈԿ-ի նախագահ։ Կապի մեջ կլինենք Անահիտ, Ալիկ, Արսեն, Գոհար, Գոռ, Մամիկոն, Միքայել և մյուսներ։ Սասուն Գևորգյան մի քիչ էլ քեզ, բայց շատ քիչ դոզայով»։

Աղբյուրը՝ aravot.am

Նախորդ գրառումը

Ինչո՞ւ են Ադրբեջանում պահեստազորին հավաքների կանչում

Հաջորդ գրառումը

Բացօթյա համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան օրվան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Բացօթյա համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան օրվան

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական