Գիտնականները վերծանել են Մեքքայում հայտնաբերված 1400-ամյա տեքստը

274

Գիտնականները վերծանել են Մեքքայում հայտնաբերված 1400-ամյա տեքստը, գրում է Arkeonews-ը։

Նշվում է, որ արտեֆակտի գրության մեջ հիշատակվում է արաբ պետական ​​եւ քաղաքական գործիչ, Մուհամեդի ամենամոտ զինակիցներից մեկի՝ երրորդ խալիֆ Ուսման իբն Աֆֆանի մասին։

Նախկինում ենթադրություն էր արվել տեքստի թվագրման մասին, ըստ որի՝ այն գրվել է հիջրիի 24 թվականին, այսինքն՝ 1419 տարի առաջ։ Այժմ հին լեզուների մասնագետները կարողացել են հաստատել այս ենթադրությունը:

Մեքքայում հայտնաբերված արտեֆակտն արդեն ճանաչվել է հնագետների վերջին ժամանակների ամենակարեւոր գտածոներից մեկը:
News.am