Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հասարակության մի հատված կիրառված կեղտոտ տեխնոլոգիայի հետեւանքով շարունակում է թմրած մնալ»

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

«Ազգ»ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը

– «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելուց հետո այդպես էլ հիմնովին չներկայացրեցիք, թե կուսակցության վարած քաղաքականության հատկապես ո՞ր գիծն էր ձեզ համար անընդունելի: Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի՝ կառավարության մեջ պաշտոն զբաղեցնել էր պատճառը, թե՞ իրականում խորքային այլ պատճառներ կային:

– Կուսակցությունից հեռանալու պատճառի մասին առավել քան պարզ, հանրամատչելի ու սպառիչ մանրամասնել եմ հեռուստաեթերներով, զանգվածային տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների միջոցով, հիմա էլ վերահաստատեմ նույնը, ինչ մի քանի ամիս առաջ մեկնաբանեցի, ու այսքանով համարենք այս հարցը փակված: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարին կառավարական կաբինետում պաշտոնի նշանակելն ինձ համար եղել է կարմիր գիծը, որից անդին այդ կուսակցությանն իմ անդամակցությունն այլեւս համարեցի անիմաստ: Առհասարակ, միայն ղեկավարի նշանակման գործոնը չէ հիմք եղել. որեւէ կուսակից գործընկերոջ որեւէ համագործակցություն օրվա իշխանության հետ համարել եմ անընդունելի, եւ սրա մասին բաց տեքստով ասել եմ կուսակցական ընկերներիս:

Կուսակցության անդամների համար միանգամայն կանխատեսելի էր հեռանալուս պատճառը, քանի որ միշտ անկաշկանդ հայտնել եմ տեսակետս՝ որեւէ ձեւաչափով «ազգակործան պատուհաս» իշխանության հետ համագործակցության բացառման վերաբերյալ: Երկրորդական կամ մանր-մունր ներկուսակցական որեւէ այլ խնդիր, անհամաձայնություն չէր կարող ստիպել ինձ վեցնամյա կուսակցական գործունեությունը եւ միասին անցած դժվարին ճանապարհը դադարեցնել: Միայն գաղափարական տարաձայնություններն ու ճանապարհի շեղումն էր գլխավոր պատճառը: Ընդհանրապես պետք է հստակեցվեր, թե ով ինչի համար է քաղաքականության մեջ հայտնվել, ինչ կողմնորոշում ունի եւ որ ճանապարհով է տեսնում պետության համար օրհասական խնդիրների լուծումներ փնտրելը, ի վերջո՝ ո՞ր շահերն են ավելի կարեւոր:

– Ձեր նախկին կուսակիցները հակառակ պնդումն էին անում, թե ընդդիմության ավելի «խոշոր» խաղացողների հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեք, ու միանալու եք նրանց:

– Անկեղծ ասած՝ առաջին անգամ եմ լսում նման պնդման մասին, թե նախկին կուսակից ընկերներս կարող էին նման հայտարարություն անել: Բայց եթե իսկապես այդպիսի համոզմունք եղել է, ապա մինչ օրս արդեն իսկ պարզ պիտի լիներ, թե այդ ո՞ր «խոշոր» քաղաքական խաղացողներն էին ի զորու եղել ինձ համոզել իրենց միանալու պայմանավորվածություններ ձեռքբերել: Պազապես ժպտում եմ: Սա խոսում է միայն այն մասին, որ այլ պատճառաբանություն, քան այսորակ անհեթեթություն, որեւէ մեկը չէր կարող գտնել իմ հեռանալու վերաբերյալ:

– Այս օրերին բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը խոսում են Արցախի ու Հայաստանի անվտնագության, սահմանների ամրության ու հայկական երկու պետությունների պետականության կորուստը թույլ չտալու համար, բայց հայտարարույթուններից անդին ռեալ որեւէ գործողություն կյանքի չի կոչվում: Հասարակության գիտակից հատվածը հոգնել է կենացներից. ի՞նչ անել:

– Դժվար է ասել, թե հատկապես ի՞նչ գործողություններով է պետք Արցախի ու Հայաստանի անվտանգության, սահմանների ամրության ու պետականության կորուստը կանխել, քանի որ տարբեր պատկերացումներ ու խնդրի լուծման տարբեր բանաձեւեր կան, յուրաքանչյուրի համար իր առաջ քաշած տարբերակը լավագույնն է: Խորհրդարանական ընդդիմությունն իր փողոցային պայքարով հայ հասարակության մի հատվածի անհամաձայնությունն ու ըմբոստությունն է արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հարց է, թե պայքարի այդ ձեւաչափն ի՞նչ հեռանկարներ ունի իրական անվտանգային խնդիրները լուծելու համատեքստում: Կենացներից հոգնած ռեալական կամ ինչպես դուք եք ասում՝ գիտակից հատվածն ինքը եւս պետք է տարբերակ առաջարկողի դերը ստանձնի: Այդպես չի լինում, որ նույնիսկ կենաց առաջարկողին մերժում ես, բայց ինքդ էլ լուծման որեւէ տարբերակ չես առաջարկում: Հետո ոչ մեկից ոչինչ պահանջելու իրավունք պարզապես չես ունենալու:

– Բայց այդ ամենին զուգահեռ տարծաշրջանում իրավիճակը եռացող կաթսայի նման է, աշխարհի քարտեզն է վերաձեւվում, իսկ մենք դեռ «նախկին-ներկա» խաղի մեջ ենք:

– Այո, բառացիկ պատմական իրողությունների կիզակետում ենք գտնվում, գերլարված իրավիճակում ենք, ու առավել քան սթափ պետք է գնահատենք մեր հնարավորություններն ու կարողությունները, ապագայի հեռանկարը: Այս թեժ կաթսայում կարեւոր հարցի պատասխանը, որ թերեւս ինքներս մեզ համար պետք է տանք, ազգային պետական շահի շուրջ պտտվող խնդիրների պատասխաններն են: Հստակ պետք է սահմանենք մեր առաջնահերթությունները ու դրանց շուրջ վերաձեւակերպենք մեր նպատակները: «Նախկին-ներկա» մաշված դիսկուրսն այլեւս ոչ ոքի հետաքրքիր չէ, սակայն հասարակության մի ստվար հատված շարունակում է թմրած մնալ կիրառված կեղտոտ տեխնոլոգիայի հետեւանքով, ու շատ դժվար է այդ հատվածին տրամաբանորեն բացատրել, որ օրհասական այս իրավիճակում, երբ մենք կանգնած ենք պետականության հիմքերի սասանման լրջագույն վտանգի առաջ, պետք է վեր կանգնենք դատարկ ամբիցիաներից ու մեր միասնական ազգային պահանջը ներկայացնենք բոլոր այն գործիչներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պետության խնդիրների լուծմանը:

– Դուք Արցախում եք, այդտեղ ի՞նչ եք տեսնում՝ մարդկանց տրամադրությունը, տրամադրվածությունը, ապագայի հանդեպ հայացքն ինչպիսի՞ն է:

– Այստեղ կյանքն առանցքային ձեւով տարբերվում է Հայաստանի, իսկ եթե ավելի հստակ ասեմ՝ երեւանյան կյանքից: Թեեւ խոստովանելը դժվար է, բայց պետք է ասել՝ Արցախում քչերի մոտ կարող եք տեսնել ապագա ծրագրերի կամ հեռանկարների հետ կապված մտքեր, ձգտումներ, գաղափարներ: Հենց այդ նպատակով էլ եկել եմ Արցախ, որ Արցախի իրական կյանքի հեռանկարում կարողանամ նախաձեռնություններով օժանդակել, փորձել ինչ-որ կերպ ներդրում ունենալ Արցախն իսկապես փրկելու, ապրեցնելու գործում: Չափազանց շատ անելիք կա, չափազանց մեծ պարարտ հող՝ տարբեր նախագծեր իրականացնելու համար, կան մեծ հնարավորություններ, որոնք ցավոք սրտի 30 տարի չեն օգտագործվել, այլ պարզապես մսխվել են, մաշվել, իսկ հանրությունն էլ քնած թմբիրում՝ չի արժեւորել ու գնահատել սեփական կարողությունների մասշտաբները: Հիմա առավել քան երբեւէ, իրական աշխատանքով ու գործով պարտավոր ենք ցույց տալ, թե ինչ արժեք ունի Արցախը մեզ համար՝ որպես մեր հայրենիքի մի հատված, մեր պետականության սիրտ: Կարեւոր է նաեւ, որպեսզի հենց Արցախում ապրելով՝ ցույց տանք աշխարհին, որ Արցախը հայկական է, Արցախը կանգուն է ու մենք միշտ տեր ենք լինելու մեր բնօրրանին:

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Նախորդ գրառումը

Գիտնականները վերծանել են Մեքքայում հայտնաբերված 1400-ամյա տեքստը

Հաջորդ գրառումը

Մեր տեղը ձեւավորվող նոր աշխարհակարգում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը
‘Resistance’ movement holds a protest action on the French Square of Yerevan, Armenia

Մեր տեղը ձեւավորվող նոր աշխարհակարգում

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական