Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայից հրետանային համակարգեր գնելը հայկական բանակը զինելու իմիտացիա է. իրական նպատակն իրենց զինուժի՝ Հայաստանում գտնվելու իրավական հիմքեր ստեղծելն է. Հայկ Նահապետյան

20/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, Հայաստանը Ֆրանսիայից 36 միավոր CAESAR հրետանային համակարգ է գնել։ Նշվում է, որ համակարգերը պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում։ Ինչպե՞ս կգնահատեք այս գործարքը։

-Փաստորեն, շատ լավ է՝ մատակարարումը մինչև 2050 թվականը չէ, մեկուկես տարվա ընթացքում են բերելու (ժպտում է՝խմբ.)։ Ասեմ, որ սա նույնական է, երբ երեք ռադար էին տալիս՝ առանց խոցող զենքի։ Բուն նպատակը Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնելու պատրվակով ֆրանսիական զինուժի՝ Հայաստանում ներկա գտնվելու իրավական հիմքեր ստեղծելն է։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ն Հայաստանում ներկայացված է առաջին հերթին 2008 թվականին ստորագրված մի համաձայնագրով, որով այստեղ սանէպիդկայանները վերածվեցին Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կառույցների՝ կենսաբանական լաբորատորիաների։ Հաջորդ միավորը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներն են, որոնց տրվեց օրենքով ամրագրված անձեռնմխելիություն, այնպես, ինչպես դիվանագետներին։ Եվ երրորդ, հիմա փաստացի Ֆրանսիայի ԶՈՒ զինծառայողները Հայաստանում են գտնվելու, և դրան հիմնավորումներ կտան՝ ռադարների սպասարկման հետ կապված անձնակազմի վերապատրաստում, վերանորոգման արհեստանոցների ստեղծում, ֆրանսերեն լեզվի ուսուցում։

Հիմա դրան գումարվում է Հայաստան բերվող ինքնագնաց կամ շարժական հրանոթների խմբաքանակը։ Բայց զենքը դեռ Հայաստան չի հասել, և դեռ հարց է՝ տարիուկես հետո կհասնի՞, թե ոչ։ Ինքնագնաց հրանոթների բուն նպատակը Հայաստանի պաշտպանունակության բարձրացումը չէ։ Այս զինատեսակով փաստացի չի էլ բարձրացվում, որովհետև հակառակորդը 44-օրյա պատերազմի ընթացքում առաջին հերթին առավելություն ուներ երկնքում։ Առաջնահերթությունն այդ առավելությունը չեզոքացնելն է, իսկ դրա համար պետք են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, խոցող զենքեր և ԱԹՍ-ներ։ Իմ նշած երեք զինատեսակներից որևէ մեկից չի գնվել. գնվում է հրետանի և ռադարներ՝ առանց խոցող զենքերի, և սրա բուն նպատակը ֆրանսիացիրենրի՝ Հայաստանում փաստացի ներկա գտնվելն է, մեր ԶՈՒ-երի, բանակի անձնակազմի հետ աշխատանքը։

Իսկ սա մտնում է ընդհանուր տրամաբանության մեջ, որ Հայաստանը պետք է ինտեգրվի ՆԱՏՕ-ին՝ տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նաև ֆրանսիական զինուժի՝ Հայաստանում հայտնվելու հանգամանքով։ Ընդհանուր առմամբ՝ սա հայկական բանակը զինելու իմիտացիա է, իսկ իրական նպատակն իրենց զինուժի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքն է։

Մեկ փաստի վրա ևս ուզում եմ՝ ուշադրություն դարձնենք. ՊՆ բալանսում գտնվող մի քանի տասնյակ գույք էր օտարվել՝ առանց որևէ հիմնավորման։ Այժմ դրանք կրկին հետ են վերադարձվում ՊՆ-ին, և ես կարծում եմ՝ դա ապագայում ֆրանսիացիների տեղակայման համար է արվում։

-Պարո՛ն Նահապետյան, Ադրբեջանը, ինչպեսև սպասելի էր, իր դժգոհություն է հայտնել հայ-ֆրանսիական այս գործարքի առնչությամբ։ Բաքուն այս նոր գնումից օբյեկտիվորեն անհանգստանալու առիթ ունի՞։

-Դա նույնական է, ինչ Փաշինյանը, 2019 թվականին գինովցած վիճակում Ստեփանակերտում թռչկոտելով, ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությանը պատրվակ էր տալիս, որ բանակցություններով որևէ հարց չի լուծվելու և բանակցային ձևաչափը փակուղի էր մտցնում։

Հիմա նույն ձևով «3+3» ձևաչափի 5 պետություններ այս կամ այն ձևով հայտարարել են, որ արտատարածաշրջանային ԶՈՒ-երի ներկայացվածությունը ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։ Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ՔՊ-ն և նրա ղեկավարը Հայաստանը դարձնում են ուժային կենտրոնների բախման տիրույթ, այսինքն՝ իրականում ՔՊ-ն Փաշինյանի կողմից առերևրույթ հռչակվում է Հայաստանում խաղաղություն և կայունություն բերող ուժ, մինչդեռ բուն նպատակը մեր պետությունը տարբեր ուժային կենտրոնների բախման տարածք դարձնելն է։
Իհարկե, սրան բազմիցս դեմ են արտահայտվել Իրանը, Ռուսաստանը, այդ թվում՝ նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Նրանք հրաշալի հասկանում են, որ արտատարածաշրջանային զինական ներկայությունը, որքան էլ դա իմիտացիա է, զգուշանալու առիթ է։ Կարծում եմ՝ Ալիևի արձագանքը շատ բնական է։ Թեև, կրկնում եմ, բոլորը հասկանում են, որ հայկական բանակը զինելն ընդամենն իմիտացիա է։

-Պարո՛ն Նահապետյան, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հույս է հայտնել, որ հայ գործընկերները կգիտակցեն՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է։ Այս հայտարարությունը կարելի՞ է հայ-ֆրանսիական գործարքի ուղիղ արձագանք համարել։

-Իհարկե։ Ռուսներն ասում են՝ եթե խաղաղություն եք ուզում, (իսկ մեր ժողովուրդն իսկապես ուզում է), ապա խաղաղության օժանդակ փաթեթ էինք առաջարկում՝ դիտորդներ բերել և սահմանին ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել։ Սա ինքնին ամենականխարգելիչ քայլն էր՝ Ադրբեջանի կողմից որևիցե ռազմական գործողության։ Ոչ թե այդ դիտորդները կամ խաղաղապահներն ունակ էին ռազմական գործողության ժամանակ արդյունավետ դիմագրավելու (որովհետև խաղաղապահների գործառույթը ռազմական գործողություն իրականացնելը չէ), այլ որ ՀԱՊԿ անդամ 5 պետության դրոշները և զինծառայողները գտնվելու էին հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Սա ինքնին Ալիևի համար զսպիչ գործոն կարող էր լինել։

Ավելին, եթե Իսրայելը և Մեծ Բրիտանիան Ալիևին հորդորում են տարածաշրջանը պայթեցնել, որովհետև թիրախում ունեն Իրանին, ապա Ալիևի լավագույն հիմնավորումը կլիներ, որ ինքը չի կարող ոչինչ անել, քանի որ 5 պետության զինված ուժեր՝ թեկուզ խաղաղապահների տեսքով, անհրաժեշտության դեպքում կարող են զինական լրջագույն կոմպոնենտներով օժտվել։

Հիմա այս հնարավորությունից, փաստորեն, Փաշինյանը և մեծ հաշվով ԱՄՆ-ը Հայաստանին զրկեցին, դրա համար վերջին անգամ ՌԴ-ն այնուամենայնիվ հույս ունի շտկել իրավիճակը։ Կարծում եմ՝ Ռուսաստանի հայտարարությունենրն ուղղված են ոչ այնքան Փաշինյանին, որքան հայ ժողովրդին։ Կարծես ասվում է, որ եթե հայ ժողովուրդը թույլ է տալիս, որ ՀԱՊԿ-ը Հայաստանում գործառույթ չունենա, և գա Ֆրանսիան, ապա ամբողջ պատասխանատվությունը նաև հայ ժողովուրդն է կրելու։

-Պարո՛ն Նահապետյան, ՌԴ մյուս փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Հայ-թուսական հարաբերությունների ներկա փուլում մոտ ապագայում նման գործընթացն իրատեսակա՞ն է։

-Կարծում եմ՝ Հայաստանը շատ ավելի շուտ Ֆրանսիային հյուպատոսություն բացել թույլ կտա, քան Ռուսաստանին։ Փորձ է արվում Սյունիքից ամեն կերպ դուրս դնել ռուսական ներկայությունը՝ զինական, դիվանագիտական, տնտեսական և այլն։ Բայց երբ Սյունիքը դառնա բախման կենտրոն (իսկ հիմա ամեն ինչ գնում է դրան), և գործը հասնի ռազմական գործողությունների, Հայաստանն ամբողջությամբ դառնալու է ռազմական գործողությունների թատերաբեմ՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարժումը մարում է և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունն՝ «անհետանալուց» հետո

Հաջորդ գրառումը

Ադրբեջանին հանձնվելիք տան փոխարեն Խանում Թամրազյանի համար Իջևան քաղաքում 3 սենյականոց բնակարան են գնել

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Զախարովան վրդովվել է հայ լրագրողի՝ Արցախում  պատմական հուշարձանների ոչնչացման մասին հարցից

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. հnսպիտալացվել է 11 տnւժած. ԱՆ

11/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանին հանձնվելիք տան փոխարեն Խանում Թամրազյանի համար Իջևան քաղաքում 3 սենյականոց բնակարան են գնել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական