Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշում տարածքներ հանձնելու հետևանքով Հայաստանի հետ կապի սահմանափակումը չի կարող ողջունելի և ձեռնտու լինել Վրաստանին. քաղաքագետ

25/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաշվի առնելով Վրաստանի և՛ աշխարհագրական դիրքը, և՛ աշխարհաքաղաքական նշանակությունը՝ այդ պետությունը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է, ընդ որում՝ առկա է հայ-վրացական չիրացված ահռելի պոտենցիալ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ այսօր ՀՀ կատարած պաշտոնական այցին։

Նրա խոսքով՝ Վրաստանը Հայաստանի համար իրական դարպաս է դեպի Եվրոպա՝ քանի դեռ փակ է հիմնական դարպասը՝ Թուրքիան։

«Մյուս կողմից, Վրաստանի հետ բավական ակտիվ աշխատում է Ադրբեջանը, և միայն վերջերս է, որ մենք ևս սկսել ենք ակտիվ աշխատել Թբիլիսիի հետ։ Պատճառն  այն է, որ Հայաստանը Վրաստանի հետ բավականին լուրջ շահերի համընկնում ունի։ Իսկ շահերի համընկնումն ընկած է ցանկացած քաղաքականության հիմքում. կան համատեղ շահեր՝ փոխգործակցությունը կստացվի, չկան՝ անիմաստ է ինչ-որ բան անել։ Ընդ որում՝ ես չգիտեմ՝ մեր ղեկավարությունը քննարկո՞ւմ է Վրաստանի հետ շահերի համընկնումը, թե ոչ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Իսկ թե որն է Երևանի և Թբիլիսիի շահերի համընկնումը, մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե տեղի ունենա ռուս-թուրքական հերթական գործարքը, և Հայաստանը, որպես պետականություն, կործանվի, Վրաստանի հարցը կդառնա զուտ ժամանակի խնդիր։

«Նույնը սպասելու է Վրաստանին, որովհետև այն դառնալու է «կղզի». հիմա այն թերակղզի է, որովհետև նրա կողքին է Հայաստանը։ Եթե թուրքերն ու ռուսները Հայաստանի մասով գործարք կատարեն, որի սկիզբը կկոչվի «Զանգեզուրի միջանցք», և Հայաստանը, որպես պետականություն, ընկնի, Վրաստանին կմնա հաշված ժամանակ՝ ամիսներ կամ տարիներ։

Սա է պատճառը, որ մենք Վրաստանի հետ պետք է մեր քաղաքականությունը կառուցենք այս հենքի վրա»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի հանձնման հետևանքով հայ-վրացական միջպետական ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն՝ Դավիթ Ստեփանյանը նշեց՝ ինքը կապի մեջ է տեղի բնակչության հետ և որքանով հասկանում է՝ հանձնվելիք տարածքները խոտհարքեր են, որտեղով որևէ կոմունիկացիա չի անցնում։

«Ամենամոտ հատվածը, որ մոտենում է հայ-վրացական ճանապարհին, մոտավորապես 50-60 մետր է։ Բայց խնդիր կարող է լինել այն դեպքում, եթե ՀՀ ղեկավարությունը որոշի հանձնել Ոսկեպարը՝ որպես անկլավ. այդ դեպքում պետք է նաև այդ անկլավ գնացող ճանապարհ տրամադրվի։ Այդ դեպքում ճանապարհը հատելու է հայ-վրացական միջպետական ճանապարհը և հարվածի տակ է դնելու Հայաստան մտնող գազամուղը։

Ինչ վերաբերում է Վրասատնին, ապա Հայաստանի հետ կապի սահմանափակումը ցանկացած դեպքում չի կարող ողջունելի և ձեռնտու լինել։ Կարծում եմ՝ այդ երկրի վարչապետը Բաքվում և Երևանում արծարծել է այս հարցը։ Եթե վաղը ադրբեջանցիները փակեն գազամուղը, Վրաստանը զրկվելու է տրանզիտի գումարներից, տուժելու է հայ-վրացական առևտրաշրջանառությունը և այլն»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Երևան։

Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Երկու երկրների ղեկավարները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը և Վրաստանը պետք է  ավելի սերտ հարաբերություններ ունենան, ինչ-որ հարցերում, կոորդինացված գործեն. Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Հայրենի Ազոխ գյուղդ հիմա ո՞ւմ ձեռքին է, հող չհանձնող ԳՇ պետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Քաղաքականություն

Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի հետ կբացենք մեր ճանապարհները միմյանց համար. Փաշինյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Հայրենի Ազոխ գյուղդ հիմա ո՞ւմ ձեռքին է, հող չհանձնող ԳՇ պետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական