Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից

Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ հայկական ռեժիմի առաջնորդի վարկանիշը, օգներ նրան կեղծել ընտրությունները և միամիտ հայերին տար նոր եվրոպատրանքներ՝ եվրոկոնֆետների հետ միասին, պարզվեց շատ ավելի անկեղծ էր, քան մենք կարծում էինք։ Քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները, ովքեր հավանաբար երկար փնտրում էին Հայաստանը քարտեզի վրա՝ հասկանալու համար, թե ուր են թռչում, անգամ չփորձեցին ձևացնել, թե Հայաստանն իրենց իսկապես հետաքրքրում է։

Փոխարենը՝ անմիջապես սկսվեցին քննարկումներ այցի ամենագլխավոր, առաջնահերթ թեմայի շուրջ. պատերազմի շարունակությունը Ուկրաինայում և ռազմական օգնության շարունակությունը Զելենսկուն։ Նույն ճառերը, նույն բառերը, նույն մարդիկ։ Նույն համառ դժկամությունը՝ վերլուծելու շարունակվող համաշխարհային աղետի և դրա հետևանքների պատճառները։ Անգլերենում դա կոչվում է “էխո-խուց” (արձագանքի սենյակ), այսինքն՝ մի սենյակ, որտեղ մարդիկ լսում են միայն իրենք իրենց։

Հայերին նորից գովաբանում էին հանձնվելու համար, հայերի տեղահանության վրա թքած ունեին, իսկ Զելենսկու ձեռքը սեղմում էին քաջաբար կռվելու համար, պահանջում էին ոչինչ չզիջել և խոստանում էին օգնել մինչև վերջ։ Արցախի էթնիկ զտման մասին, որն իրենք իսկ դատապարտել էին՝ ոչ մի խոսք։ Հայկական տարածքների օկուպացիայի մասին՝ նույնպես։ Տեռորի, բռնաճնշումների, ձերբակալությունների, հետապնդումների ու գործ տալու մասին՝ ևս ոչ մի խոսք։ Ամեն ինչ լավ է, չքնաղ մարքիզուհի։ Գլխավորը Ռուսաստանին վնասելն է։

Եվրոպական քաղաքական համայնքը ԵՄ-ն չէ։ Դա Ռուսաստանի դեմ պայքարելու համար ստեղծված կազմակերպություն է։ Եվ նրա ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել ոչ թե հայերին օգնելու, այլ նրանց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու, անելու այն, ինչ չստացվեց Վրաստանում։

Նրանք, ովքեր չժամանեցին ոչ 2020-ին, երբ մեր վրա հարձակվեցին Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելի կողմից զինված իսլամիստ վարձկանները Սիրիայից, ոչ 2022-ին, երբ հարձակվեցին Ջերմուկի վրա, ոչ 2023-ին, երբ տեղահանեցին հայերին, որոնց իրենք իսկ պաշտպանություն էին խոստացել՝ եկել են մեզ մոտ հիմա՝ իրենց դրածոյի ընտրություններից մեկ ամիս առաջ, որպեսզի օգնեն նրան վերընտրվել։

Եկավ 11 տոկոս վարկանիշ ունեցող բարեկամ երկրի ղեկավարը, ով “դատապարտեց” Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու համար և կոկորդիլոսի արցունքներ թափեց Հայոց ցեղասպանության համար, խոսեց այն մասին, թե ինչպես էր Ֆրանսիան “նրանց կողքին”, իսկ հետո ինքն անձամբ դարձավ հայերի տեղահանության մեղսակիցը՝ ստիպելով իր ծառային ստորագրել իրենց հայրենիքից վտարված 120 հազար արցախցիների դատավճիռը։ Այսինքն՝ գրեց հայ ժողովրդի Ցեղասպանության նոր էջը՝ միաժամանակ դատապարտելով հինը։ Իսկապես, այս մարդկանցից պետք է դերասանական արվեստի և կեղծավորության դասեր առնել։ Ամեն մարդու բան չէ։

Եկավ մի երկրի ղեկավար, որը շնորհավորում էր Ադրբեջանին հայերի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ և նրան զինում էր ֆոսֆորային զենքով (ըստ ամերիկացի սենատոր Մենենդեսի տեղեկությունների)։ Իսկ մենք՝ թքած ունենք, մենք կսեղմենք նրա ձեռքն ու ոտքերի տակ կքսմսվենք։

Եվ այսպես, Հայաստանին ներքաշում են Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Ընդ որում, նկատեք, որ նման հիմարության չգնաց մեր հարևաններից ոչ մեկը. ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ Վրաստանը։ Այս պատերազմի մեջ ներքաշվել չցանկացան արաբական աշխարհի երկրները, անգամ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը։ Բայց մեզ մոտ դրա հետ կապված խնդիր չկա. ինչպես կասեն տերերը, այնպես էլ կանենք։ Թքած հետևանքների վրա. միայն թե վերընտրվենք։

Արդյո՞ք հիմա պետք է սադրել Ռուսաստանին պատասխան գործողությունների։ Արդյո՞ք պետք է նոր թշնամի վաստակել։ Հաշվարկե՞լ են արդյոք նրանք այս սադրանքի տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքները։ Իհարկե ոչ։ “Հաշվարկ” բառն այս մարդկանց բառապաշարում բացակայում է։

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համազգային ամոթի և անպատվության հերթական նողկալի էջը, ցավոք, գրված է. Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները. Օսկանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները. Օսկանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական