Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույնիսկ եթե Փաշինյանն անձամբ գլխավորի հայ փրկարարների ջոկատը, միևնույն է, դա որևէ ձևով չի փոխելու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը. Հայկ Նահապետյան

14/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարոն Նահապետյան, երեկ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ Թուրքիային ցուցաբերված հումանիտար օգնությունը կարող է դրական ազդակ լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանության ներկայացուցչի այս հայտարարությունը։

-ՀՀ իշխանությունների կեցվածքի առնչությամբ լավագույն գնահատականը տվել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, երբ նշել է, որ ադրբեջանական եղբայրական պետությունն իրենց օգնում է, այնպես, ինչպես իրենք 44-օրյա պատերազմի ժամանակ օգնել են նրանց։ Իսկ 44-օրյա պատերազմում իրական պատերազմի կառավարիչները Թուրքիայի գլխավոր շտաբի թվով 600 ամենաբարձրաստիճան սպաներն են. կա մեկ պատասխանատու՝ 3-րդ դաշտային բանակի հրամանատարը, որը պատերազմից մի քանի ամիս անց իր շտաբի անձնակազմով ուղղաթիռով վթարի ենթարկվեց և կնքեց մահկանացուն։

Ինչո՞ւ է Էրդողանը շեշտում կոնկրետ Ադրբեջանին։ Սա միայն Ադրբեջանին ուղղված չէ, սա առաջին հերթին մեզ է ուղղված, այսինքն՝ անկախ նրանից, թե Հայաստանը Թուրքիային ինչ չափով կօգնի, նա ասում է, որ իր քաղաքականությունը չի փոխելու, ավելին, եթե պետք լինի, նոր պատերազմում ևս մասնակցություն կունենա։ ՀՀ օրվա իշխանություններին ահա այս մեսիջն է ուղղված։

Իսկ Արցախի հետ կապված՝ ՀՀ իշխանությունները վաղուց ձեռքերը լվացել են։ Արցախն իրենց համար գոյություն չունի, այն գլխացավանք է, և թեզ է տարածվում՝ իբր 3 միլիոնին փրկելու համար 120 հազարին զոհաբերում են։ Սա առնվազն քաղաքական անբարոյականություն է, և իրենք իրականում հիշողությունը կորցրած քաղաքական մանկուրտներ են։

Նույն 2011-ի երկրաշարժին ՀՀ այն ժամանակվա իշխանությունը օգնեց Թուրքիային, իսկ 2016-ին մենք ստացանք ռազմական գործողություն Արցախում, որտեղ Թուրքիայի անօդաչու թռչող սարքերն էին ակտիվ աշխատում։

Թուրքիան մի պետություն է, որի ղեկավարը կարող է եղբայրության հրապարակային խոստովանություն անել Սիրիայի նախագահին և մի քանի տարի անց թիկունքից հարվածել, զորքեր մտցնել այդ երկրի տարածք։

-Այսինքն՝ առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման ազդակների պետք չէ՞ սպասել։

-Թուրքիան ասել է՝ քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ վերջնականապես խաղաղության պայմանագիր չի ստորագրել, այսինքն՝ Արցախի հարցն ի օգուտ Ադրբեջանի չի լուծվել, Հայաստանի հետ բաց սահման, կոմունիկացիաներ և հարաբերություններ չեն լինելու։ Դա պաշտոնապես է հայտարարվել, և որևէ մեկի համար գաղտնիք չէ։

-Իսկ ստեղծված իրավիճակում ո՞րը կլիներ ՀՀ իշխանությունների կողմից ամենաադեկվատ պահվածքը։

-Այնուամենայնիվ երկրաշարժ է եղել, հարևան պետություն է, և ՀՀ օրվա իշխանությունների որոշելիքն է՝ օգնե՞լ Թուրքիային, ինչպես օգնել, ցավակցություն հայտնել, մասնագետներ ուղարկել։ Բայց հիշենք, որ երկրաշարժի երրորդ օրը Թուրքիան հատուկ քարոզչություն իրականացրեց հայերի նկատմամբ. մեր փրկարարի համազգեստով, իբր, մեկին ձերբակալել էին դիակապտության մեղադրանքով։ Նման բան, իհարկե, չի եղել, բայց թուրքական ԶԼՄ-ները նույնիսկ այդ պայմաններում իրենց պետական ծրագրից հետ չեն կանգնում։  Էլ չեմ ասում, որ Սիրիայում երկրաշարժի ֆոնին Թուրքիան հրթիռակոծում էր սիրիական սահմանը։

Այսինքն՝ երկրաշարժի ժամանակ օգնությունն Էրդողանին որևէ ձևով հետ չի կանգնեցնելու այն ծրագրերից և նպատականերից, որ նա իրականացնում է՝ մասնավորապես նաև Հայաստանի մասով։ Հունաստանն էլ է Թուրքիային օգնում, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվելու է Հունաստանի նկատմամբ իր ծավալապաշտական քաղաքականությունից։ Մեկը մյուսով պայմանավորված չէ։

Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ գլխավորեր հայ փրկարարների ջոկատը, միևնույն է, դա որևէ ձևով չէր փոխելու Թուրքիայի քաղաքականությունը։

Հակառակը մտածելն ուղղակի քաղաքական պարզամտություն է։ ՀՀ իշխանությունները չունեն փորձառություն և գիտելիք։ Իրենց քաղաքական կրեդոն քծնանքն է։ Իսկ Օսմանյան կայսրությունը կայացել է իրեն հպատակ ժողովուրդների քծնանքի, զիջումների գնալու շնորհիվ։ Մեր հայրենիքի մեծ մասը, որ գերեվարված է Թուրքիայի կողմից, հետևանք է ժամանակին հայ իշխանների և թագավորների կեցվածքի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Հաջորդ գրառումը

Հայաստանի համար ավելի կարևոր է Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելը․ Արմեն Գրիգորյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի համար ավելի կարևոր է Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելը․ Արմեն Գրիգորյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական