Այո՛, մենք աջակցում ենք Սրբազան շարժմանը, և որևէ այլ նպատակ, քան գործող ազգադավ իշխանության հեռացումն է, չկա, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հարցին՝ որպես թիմի անդամ՝ տեղյա՞կ են, թե Բագրատ Սրբազանը, հանդիպելով նախկին նախագահնե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ է քննարկել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Մինասյանը պատասխանեց՝ նախկին նախագահներին հանդիպելը Բագրատ Սրբազանի նախաձեռնությունն է եղել, և կողմերը կարող են բարձրաձայնել՝ ինչ են քննարկել։
Որևէ այլ մոտեցում կամ ստվերային պայմանավորվածություն փնտրելը, ըստ Մինասյանի, ճիշտ չէ։
«Բայց Սրբազանը երեկ ներկայացրեց իր մոտեցումները և իր ազատությունն այդ առումով։ Սրբազանն ասաց, որ հանդիպում է շատ շատերի հետ, և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց նա։