Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բալանսավորված քաղաքականություն ենք վարում.վերջնարդյունքը ՀՀ  խաղաղ գոյակցությունն է հարևան պետությունների հետ. ՔՊ-ական պատգամավոր

Մենք վարում ենք բալանսավորված արտաքին քաղաքականություն։ ԱԳ նախարարը ևս պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է ցանկացած հակամարտության։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրանաիսրայելական լարվածության ֆոնին ինչպես իրեն պետք է դրսևորի Հայաստանը։

«Մենք ՀՀ շահերից բխող, բալանսավորված քաղաքականություն ենք վարում, որի վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետության  խաղաղ գոյակցությունն է տարածաշրջանում մեր հարևան պետությունների հետ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը: