Խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.
«Մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումները, նյարդային արձագանքները, որոնք նկատվում են Մոսկվայից, երբ որևիցե այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել։ Կարծում եմ՝ իրենք պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն և հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիրներն ունի, որոնք պետք է ապահովվեն՝ ի հեճուկս որևիցե աշխարհաքաղաքական ելևէջի կամ որևիցե մեկի խանդի»։
Նա հայտարարել է, որ այս պահին հայ-թուրքական հարաբարեւթյունների կարգավորմանն ամենամոտն եք, եթե դիտարկենք վերջին 30 տարվա իրավիճակը։
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգությունն ապահովելու՝ Ռուսաստանի պարտավորություններին՝ Սիմոնյանն ասել է. «Այստեղ է գտնվում ռուսական զորախումբը՝ 102-րդ ռազմաբազան, և էդ ամեն ինչը, մեր պայմանագրերը այ էս իրավիճակին էին միտված։ Եվ գիտե՞ք ինչ, ասել՝ բա՛, բա՛․ բա՛․․․ Բա դուք ո՞ւր էիք, բա դուք ո՞ւր եք, բա դուք ինչի՞ չեք ավելի ակտիվ մասնակցում։ Եթե չեք կարողանում, ես ասել եմ դրա մասին, պետք է բարձրաձայն դրա մասին ասել, և միգուցե միասին նստենք, ելքեր գտնեք»։