«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի կողքին կա այնպիսի հարևան երկիր, որը անընդհատ թշնամական գործողություններ է իրականացնում: Ֆրանսիան իր համաձայնությունն է տալիս Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլլոնան։
Նա չի հստակեցրել, թե ինչ պայմանագրերի մասին է խոսքը, բայց նշել է, որ Հայաստանի հետ որոշակի համաձայնեցումներ կան։