Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ալիևը Սարգիս Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ

Սարգիս Գալստյանին Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի վարչակազմը   նշանակել է Ստեփանակերտի պարետ. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա  Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտնում է. «Սարգիս Գալստյանի հետ այսօր Երևանից կապվել են նրա ազգակիցները։

Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:

Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էր էֆենդի»: