Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամու՝ Սևանա լիճ ելքը կլինի ՀՀ վերջնական անդամալուծումը. առավելագույնը 10 տարի հետո Ադրբեջանը կոչնչացնի Հայաստանի Հանրապետությունը. քաղաքագետ

21/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք պետք է քաջ գիտակցենք, որ ադրբեջանական զորամիավորումների ելքը դեպի Սևանա լճի արևելյան ափ (արդեն այժմ նրանք այդ հատվածին շատ մոտ են՝ 10-12 կմ հեռավորության վրա) գերնպատակ է դառնալու։ Դրա համար չպետք է զարմանալ, որ Ադրբեջանն իր ներխուժումների ժամանակ չի բավարարվելու անկլավներով, այլ նպատակ է հետապնդելու առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմակալել Հայաստանի Հանրապետության 40-50 տոկոսը՝ Սյունիքի մարզը, Վայոց ձորի մարզը, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածները։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նխկին պետ Միհրան Պողոսյանի տարածած այն հայտարարությանը, որ իրենց հավաստի տեղեկություններով՝ Ադրբեջանին հաջորդ նվերը Գեղարքունիքի երկու գյուղերն են լինելու,  ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Վարդենիսի հատվածում նախկին վարչական սահմանը վաղուց հատված է ադրբեջանական զորամիավորումների կողմից, որոնք որոշ տեղանքներում մինչև 7 կմ իջել են դեպի Սևանի ափ, և Վարդենիս քաղաքն ինքինին մեծապես վտանգված է։

«Ադրբեջանական ռազմական մոտորանավակները Սևանի ավազանում խաթարելու են ոչ միայն զբոսաշրջությունը և ձկնորոսությունը (նորատուսցիները չեն կարողանալու ծեծել ադրբեջանական նավատորմային զինվորականներին, ինչպես դա առժամանակ առաջ արեցին պարեկների հետ), այլև լողափերին կամ Սևանի թերակղզու անմիջական հարևանությամբ ադրբեջանցիները նավերով երթևեկելու են և կրակոցներ արձակելու։

Սա լինելու է ՀՀ վերջնական անդամալուծումը, որին կհետևի հայ ժողովրդի լայնածավալ արտագաղթ։ Սա իր հերթին թույլ կտա առավելագույնը 10 տարի հետո ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իլհամ Ալիևը պարբերաբար խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հետամուտ է լինելու Հայաստան ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձի խնդրին։

«Հայտնի է, որ Սևանի արևելյան ափը՝ Վարդենիս քաղաքից մինչև Ճամբարակի ամբողջ հատվածը, խորհրդային շրջանում եղել է գերազանցապես ադրբեջանաբնակ, և Ալիևը միշտ էլ պնդել է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդտեղ՝ միևնույն պնդումներն անելով նաև Սյունիքի մարզի մասով։

Փաստացի կերպով տեղի է ունենում այն, ինչի մասին ոմանք՝ այդ թվում և ես, շատ վաղուց ասել ենք։ Բայց մեր խոսքն էական չէ, էականն Ադրբեջանի նպատակներն են. այդ երկիրն իր ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հետևողականորեն օգտագործում է «Հայաստանի պայմանական սահման» հասկացությունը։ Ալիևն անձամբ բազմիցս հայտարարել է, որ իր համար խորհրդային վարչական սահմանները որևէ հիմք չեն»,- նշեց քաղաքագետը։

Քանանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր չէ փոփոխել իր սահմանադրությունը, իսկ ադրբեջանական սահմանադրությամբ Ադրբեջանն առաջին հանրապետության իրավահաջորդն է։

«Եթե նայելու լինենք, թե ադրբեջանական պատմագիտությունն ինչ սահմաններում է պատկերացնում առաջին ադրբեջանական հանրապետությունը, ապա կտեսնենք, որ Հայաստանին մնում են Բաթումի պայմանագրով վերապահված տարածքները՝ Երևանից մինչև Սևան՝ թերևս միայն Մարտունի և Էջմիածին քաղաքի մի մասը»,- նշեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Ալիևը Սևանի ափին երբեք թեյ չի խմի. եթե կարողանար նման բան անել, ապա վաղուց արած կլիներ. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ալիևը Սևանի ափին երբեք թեյ չի խմի. եթե կարողանար նման բան անել, ապա վաղուց արած կլիներ. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական