Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մտածում են, թե Արցախը մատաղ անելով՝ փրկելու են 29.800 քառ. կմ-ը, չարաչար սխալվում են. թշնամին ունի իր դավադիր ծրագիրը, որին աջակցում է ՀՀ օրվա իշխանությունը. Արթուր Մոսիյան

26/10/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը միշտ էլ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումներ է սկսում՝ նախապես տեղեկատվական ֆոն ստեղծելով, իսկ հետո մեղքը բարդում մեզ վրա։ Դա քարոզչական տեղեկատվական հնարք է, որը միշտ օգտագործում թշնամին։ Նույնը վերաբերում է, իբր, ականներ տեղափոխելու ու տեղադրելու մասին նրանց տարածած կեղծ լուրերին։ Այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ եթե Ադրբեջանը հիմա էլ նման ապատեղեկատվություն է տարածում, ուրեմն էլի պատրաստվում է ինչ-որ սադրանքի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, ըստ որի, իբր, Լաչինի միջանցքով հայկական արտադրության ականներ են տեղափոխվել։

«Արցախի հետ կապված Ալիևի հայտարարություններին, ցավոք, ՀՀ օրվա իշխանությունները չեն արձագանքում։ Ալիևը ցինիկաբար հայտարարում է, թե չի պատրաստվում Արցախի հարցը որևէ մեկի հետ քննարկել, Փաշինյանի վարչախումբն էլ քար լռություն է պահպանում։ Սա նշանակում է՝ կա՛մ Արցախի հարցի հետ կապված Ալիևն ու Փաշինյանը նույն տեսակետն ունեն, կա՛մ պարտված Նիկոլ Փաշինյանն այլ կերպ չի կարողանում արձագանքել։ Երկուսն էլ մեկը մյուսից վատ տարբերակներ են»,-ասում է Մոսիյանը։


Ցավով արձանագրելով, որ Արցախի հարցը, փաստացի, մղվել է երկրորդ պլան, Արցախի ԱԺ պատգամավորը նկատում է՝ վաղն, անխուսափելիորեն, երկրորդ պլան է մղվելու Սյունիքի հարցը, մյուս օրը՝ Վարդենիսի, Ջերմուկի, հետո էլ՝ Երևանի հարցը։

Արցախը Հայաստանին կապող միջանցքում անցակետ տեղադրելու՝ թշնամու սպառնալիքների ֆոնին այդ երկրի ԱԳՆ հաղորդագրությունը Մոսիյանը պատահական չի համարում։

«Մեր ժողովրդի հանդեպ տեղեկատվական դիվերսիա է իրականացվում։ Չկա առանձին Արցախի, Սյունիքի, Մարտակետի, Ստեփանակերտի հարց։ Մենք մի պարզ ճշմարտություն պետք է հասկանանք. դրանք բոլորը հայկական հողեր են։ Եթե մտածում են, թե Արցախը մատաղ անելով՝ փրկելու են 29.800 քառ. կմ-ը, չարաչար սխալվում են։ Թշնամին ունի իր դավադիր ծրագիրը, որին դավադրությամբ կամ անկարողությամբ աջակցում է ՀՀ օրվա իշխանությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասկերանում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը շուտով պատրաստ կլինի

Հաջորդ գրառումը

Մեզ պետք է փոխադարձ վստահություն, ծագող հարցերը արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք. սա՛ պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների առանցքում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Մեզ պետք է փոխադարձ վստահություն, ծագող հարցերը արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք. սա՛ պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների առանցքում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026

ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական