Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս օրհասական շրջանում Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով և զբաղված է Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ․ «Մեդիա պաշտպան»

13/12/2020
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել Արցախում ադրբեջանական հարձակողական գործողությունների ամբողջական պատկերը: Մասնավորապես, բուռն քննարկումների առիթ է դարձել վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը։ Դրան արձագանքել է անգամ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ իր զարմանքը հայտնելով ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ նրա հայտարարությանը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»–ը:Հանրայինը չի հայտնում, որ Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են կուտակված, որ ուժային ողջ համակարգը կենտրոնացվել է վարչապետի տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, իսկ թշնամին գրավում է Արցախի գյուղերը, թշնամին օգտագործել է հրետանի, ունենք 6 վիրավոր։Շատ լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարություններով: Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հարց է բարձրացրել՝ Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը, Փաշինյանը պետք է ասի՝ ինչ պայմանավորվածություն ունի Պուտինի ու Ալիևի հետ։Լրատվականը չի ներկայացրել, որ Սորոսի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։ ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարել է, որ այս պատերազմում ամենամեծ մեղքն ունի Սորոսի գրասենյակը և նրա բոլոր շահառուները։ Նա նշել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ սեմինարներ, ինչ ժողովներ էին իրականացվում, մասնավորապես Թբիլիսում՝ ադրբեջանական մերձեցման համար։Հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն, անդրադառնալով ադրբեջանական նոր հարձակմանը, հայտարարել է, որ սա ևս մեկ փաստարկ է նրանց համար, ովքեր քարոզում են, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ ընկերություն, առևտուր անել, դիվանագիտական հարաբերություն հաստատել։ Հիշեցնենք, օրերս Պետրոս Ղազարյանի հյուրը Անդրանիկ Քոչարյանն էր, որը հայտարարեց, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ սկսել հաղթող կողմի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և որ սրբորեն պետք է պահենք հրադադարը։ Այնինչ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է, որի համաձայն հայտարարվել էր ամբողջական հրադադար ու բոլոր ռազմական գործողությունների ավարտ, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ Փաստացի, հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք նախկին ԼՂԻՄ և ոչ 7 շրջանի մաս են կազմում, թշնամին վերցրել է։«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ այս օրհասական շրջանում Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն ու ակցիաները մեծամասամբ չեն ներկայացվում կամ հպանցիկ, փոխարենը ներկայացվում են ծավալուն ռեպորտաժներ, որտեղ հեռավոր գյուղերի քաղաքացիները պահանջում են, որ վարչապետը հրաժարական չտա։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1013, մահվան՝ 26 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական