Բրյուսելը պատվում է Ալիեւին հենց այն նույն օրերին, երբ Ալիեւի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ. գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ուիքենդաին հայ ժողովրդի ուշադրությունից վրիպեց մի կարևոր իրադարձություն, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խղճուկ այսօրը և ողբերգական վաղը, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն։
Այսպես, Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի, Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է, այսպես կոչված, «կանաչ» էներգիա։