Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մի հիվանդի Կարմիր խաչն Արցախից տեղափոխել է Երևան

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան։

Հիվանդը սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Նշենք, որ արցախցի 4 տարեկան մի երեխա ևս ծայրահեղ ծանր վիճակում է։ Վերակենդանացման բաժնում այս պահին պառկած է 10 երեխա, որոնք ևս ծանր վիճակում են։