Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ժամանակն Արցախի օգտին չի աշխատում, մինչդեռ դա ամենաճիշտ պահն էր ԱՀ ղեկավարին փոխելու. քաղտեխնոլոգ

19/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ժամանակն Արցախի օգտին չի աշխատում, մինչդեռ դա ամենաճիշտ պահն էր Արցախի ղեկավարին փոխելու։ Նա մասնակից էր կապիտուլյացիային, և նրան հեռացնելուց հետո շատ արագ պետք է ստեղծվեր պաշտպանության պետական կոմիտե, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականին այդ մարմնի ստեծումն իմաստ կունենար, կոլեկտիվ ուժերով հնարավոր կլիներ փոփոխությունների գնալ։

«Այժմ ժամանակն անցել է, և որևէ նպատակահարմարություն չկա այս պահին պաշտպանության պետական կոմիտե ստեղծել։ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին նույն տեղում պատկերացնել բառի բուն իմաստով հնարավոր չէ, որովհետև նրանք երկուսը չեն կարող նույն տեղում միասին երկար ժամանակ աշխատել. այդ երկու մարդիկ  հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ ունեն, բացի այդ՝ արցախահայությունը տարբեր մոտեցումներ ունի նրանց նկատմամբ։

Եթե մեկի հրավիրած հանրահավաքներին տասնյակ հազարավոր մարդիկ են գալիս, իսկ մյուսի հրավիրած հանրահավաքին առավելագույնը 1000-1500 ցուցարար է հավաքվում, ապա տվյալ մարդն իր վարկանիշն ինչ-որ չափով փոխանցում է մյուսին՝ ցածր վարկանիշով անձը բարձրանում է, բարձր վարկանիշ ունեցողը՝ ցածրանում»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ Արցախում չի կարող իշխանափոխության գործընթաց մեկնարկել միայն այն պատճառով, որ այդպես են ցանկանում ԱՀ իշխանությունները։

«Ռուսաստանը ռուս խաղաղպահների միջոցով Արցախում ունի բավականին կարևոր նշանակություն, և երբ փորձ է արվում կառավարման համակարգ փոխել՝ ասպարեզ բերելով ընդգծված բացասական վերաբերմունք վայելող թեկնածուի, բնական է, որ ՌԴ-ն չի հանդուրժի դա»,- ասաց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանը միաժամանակ ընդգծեց՝ մինչև ուկրաինական ճակատում իրավիճակի հստակեցումը Ռուսաստանն ամեն ինչ անելու է, այդ թվում՝ արցախահայությանն ապահովելու է պարենամթերքով՝ մարդկանց պահելու Արցախում և ոչ մի դեպքում նրանց թույլ չտալու դուրս գալ սեփական հայրենիքից։

«Հետո, երբ Ուկրաինայում քիչ թե շատ հստակություն կլինի, Ռուսաստանը կզբավի նաև Արցախի հարցով, որովհետև եթե արցախցիներն Արցախից դուրս գան, պետք է դուրս գան նաև ռուս խաղապահները։ Դրանից հետո, չի բացառվում, շատ կոպիտ կերպով Հայաստանի դուրս շպրտվի ռուսական 102-րդ ռազմաբազան։ Դա նշանակում է Ռուսաստանի հեռացում դեպի ՀյուսիսայինԿովաս, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ նա կանգնած էր 1800-ականներին։ Մեծ հարց է՝ մոտ 200 տարի առաջվա դիրքերում հայտնվելուց հետո կկարողանա՞ Ռուսաստանը կրկին վերադառնալ այսօրվա դիրքեր»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Հաջորդ գրառումը

Գայանե Հակոբյանը հրաժարվել է հացադուլը դադարեցնելուց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Գայանե Հակոբյանը հրաժարվել է հացադուլը դադարեցնելուց

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական