Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հարցը պիտի տանել միջազգային դատարաններ. սա առաջին քայլն էր, որ հաջողություն ունեցավ. Սամվել Բաբայան

24/02/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

-Պարոն Բաբայան, Արդարադատության միջազգային դատարանը նախօրեին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ու տեղաշարժը։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

–Խիստ դրական եմ գնահատում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Այն ոչ միայն սպասված, այլև պահանջված էր։ Ես բազմիցս կրկնել եմ իմ հարցազրույցներում, որ Արցախի հարցը պիտի տանել միջազգային դատարաններ։ Սա առաջին քայլն էր, որ հաջողություն ունեցավ։

–Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը կկատարի՞ Հաագայի դատարանի որոշումը, թե կրկին կխուսանավի՝ հաշվի առնելով, որ միջազգային մի շարք պարտավորություններ մինչ օրս այդպես էլ չի կատարել։

–Վստահ եմ, որ Ադրբեջանը չի կատարի դատարանի որոշումը և դրա համար կօգտագործի հակաթեզեր ֆանտաստիկայի ժանրից։ Դա հերթական անգամ ցույց կտա Բաքվի արհամարհանքը միջազգային իրավունքի և հանրության նկատմամբ։

–Ադրբեջանի կողմից դատարանի որոշումը կյանքի չկոչելու պարագայում որո՞նք պետք է լինեն հայկական կողմի քայլերը։

–Անկախ Ադրբեջանի կատարումից կամ չկատարումից՝ հայկական կողմը պետք է շարունակի բոլոր ուղղություններով դիմել դատարան և հարուստ փաստական հիմքեր ձևավորի Արցախի ճանաչման համար։ Բլոկադայից դուրս գալու իրավական ճանապարհից բացի, պիտի անպայման սկսել այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, և ոչ միայն։

Հ.Գ. Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը նախօրեին որոշել էր՝ Բաքուն պարտավոր է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ու տեղաշարժը։

Tags: Հաագա
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի արտգործնախարարության հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Արևմուտքի՝ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցներին զուգահեռ՝ Ուկրաինան կստանա լրացուցիչ 2 միլիարդ դոլար օգնություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Արևմուտքի՝ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցներին զուգահեռ՝ Ուկրաինան կստանա լրացուցիչ 2 միլիարդ դոլար օգնություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Արցախյան հերոսամարտում զոհված Մեխակ Մեխակյանի կյանքի մասին քիչ բան գիտեմ (սա, անկասկած, իմ բացթողումն է), բայց միայն իմանալով նրա երեխաների...

ԿարդալDetails

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական