Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան ոչ միայն Սենատի մակարդակով, այլև դիվանագիտական տարբեր օղակներով հակաադրբեջանական կուրս է որդեգրել. քաղաքագետ

17/01/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հայանպաստ բանաձևերը, որպես այդպիսին, բարոյական կողմից բացի՝ որևէ գործուն ազդեցություն  չունեն Ադրբեջանի ագրեսոր և պահանջատեր քաղաքականության վրա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Արթուր Ղազարյանի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևերն ընդամենն Ադրբեջանին նախազգուշացնում են, որ Ֆրանսիան ինչ-որ պահի կարող է հայ-ադրբեջանական շփումներում հանդես գալ որպես միջնորդ կողմ։

«Ադրբեջանն իր հերթին հնարավորինս փորձելու է պատնեշներ ստեղծել Ֆրանսիայի դեմ՝ չեզոքացնելու նմանօրինակ զարգացումները՝ այդ երկրին հեռու պահելու հայ-ադրբեջանական հարաբերություններից։  Եթե Ադրբեջանին հաջողվի արտաքին քաղաքական դաշտում չեզոքացնել Ֆրանսիայի հնարավոր ազդեցությունը, դրանով հանդերձ նա ավելի շահեկան դիրքում կհայտնվի։ Հայկական կողմը, հակառակը, կորուստներ կունենա։

Բայցևայնպես, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան ոչ միայն Սենատի մակարդակով, այլև դիվանագիտական տարբեր օղակներով հակաադրբեջանական կուրս է որդեգրել։ Որպես եվրոպական երկիր՝ Ֆրանսիան ոչ այնքան հայամետ կեցվածք է դրսևորում, որքան օբյեկտիվ իրականությունից ելնելով՝ փորձում է զսպել Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան կուրսը»,- ասաց քաղաքագետը։

Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Ֆրանսիան իր գործողություններով համաշխարհային հանրությանը հասկացնում է, որ աշխարհն Ադրբեջանի հարցում ջայլամային քաղաքականություն է վարում, մինչդեռ ինքը չի կարող հանգիստ հետևել հայասպան քաղաքականություն վարող այդ երկրի գործողություններին։

«Բայց կրկնում եմ՝ Սենատում քննարկվելիք հերթական բանաձև մեզ ոչինչ չի տա՝ բարոյական հարթությունից այն կողմ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում ներառված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին։

«Ֆրանսիայի Սենատի  N157 որոշման նախագիծը հիմնված է իրականությունից հեռու գտնվող սխալ տեղեկատվության վրա։ Տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը պահանջում է, որ բոլորը վեր բարձրանան խնդիրների մակարդակին, այլ ոչ թե թեժացնեն կրակը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական