Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Շուռնուխի կեսը թշնամուն տալուց հետո նույն Շուռնուխում բնակչության մեծ մասի քվեներն ստացավ, հետևապես չպետք է զարմանալ Ալեն Սիմոնյանի ցինիկ արտահայտություններից. քաղաքագետ

21/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չպետք է մոռանալ, որ գործ ունենք հայ ժողովրդի հետ։ Մենք շատ ենք սիրում գովել մեզ, բայց լավ կլինի՝ դուրս գանք մեր կաղապարից և մեզ կողքից նայենք, որովհետև աշխարհում չկա երկրորդ ազգ, որը կարող է պատերազմում պարտված ղեկավարին վերընտրել, Azg.am-ի թղթակցին հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով»։

«Համաշխարհային պատմության մեջ չկա գեթ մեկ օրինակ, որ պարտված առաջնորդը վերընտրվի։ Հայաստանն այս առումով եզակի օրինակ է։ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց, Շուռնուխի կեսը թշնամուն տալուց հետո՝ 2021 թվականին, նույն Շուռնուխում բնակչության մեծ մասի քվեներն ստացավ։
Եթե այդ ժողովուրդն, անասնական տեսակետներ առաջ տանելով, տգիտության բարձրագույն ձևն առաջ տանելով, մտածում է, թե ռուսը, Արևմուտքը, Իրանը կամ մյուսները պարտավոր են մեզ օգնել, իսկ իրենք էլ առավոտից երեկո հաճույքներ վայելեն, համերգներ գնան կամ Երևանի գլխավոր տոնածառի լույսրեը վառեն, ուրեմն այդ հասարակությունից ի՞նչ եք սպասում։ Հետևապես բացարձակապես չպետք է զարմանալ Ալեն Սիմոնյանի այսպիսի ցինիկ արտահայտություններից»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ իշխանությունները Կիրանցը նվիրում են թուրքին, իսկ նույն ընթացքում Երևանում ջազ-փառատոն է ընթանում, ՀՀ սահմանները ոտնձգությունների են ենթարկվում ադրբեջանցիների կողմից, Երևանում գինու տոն են կազմակերպում։

 «Ինքնասիրություն ունեցող հայն ի վերջո այստեղ չի ապրելու, որովհետև Հայաստանը լավագույն դեպքում վերածվելու է թուրքական վիլայեթի, իսկ վատագույն դեպքում դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»։

Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ հայաստանյան հասարակության մի զգալի մասն ինքնապաշտպանական տարրական բնազդից զուրկ է և մտածում է բացառապես ստամոքսով։ Եթե հայաստանյան հանրությունն այս ամենը տանում է, ուրեմն այս ամենը նաև նրա մեղավորությունն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանի՝ 2026-ին Կիրանցում ՔՊ-ի վերընտրվելու  վստահության հիմք կարող է լինել նաև վարչական ռեսուրսի կիրառումը։

«Ինքնախաբեությամբ չզբաղվենք. Փաշինյանն իր իշխանությունը պահպանում է երկու մեթոդով՝վարչական ռեսուրսի և իրեն երկրպագող «ժեխի ու փթիրի»։ Ընդ որում՝ վարչական ռեսուրսի մեջ մեծ դերաբաժին ունի իրավապահ համակարգը, որոնց աշխատավարձերը նա ամեն անգամ բարձրացնում է՝ բառի բուն իմաստով պետական մակարդակով կաշառք տալով՝ իր իշխանությունը պահելու համար»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների ժամանակ ամբողջ Շիրակի մարզի առողջապահական համակարգը «բերման էր  ենթարկվել» Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հնարահավաքին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը

Հաջորդ գրառումը

Եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական