Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Բաքվին ասել է՝ աչքիդ վերև սև հոնք կա. Բաքուն էլ շրջանառում է Փաշինյանին անվստահություն հայտնելու լուրը

20/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական գերատեսչությունները՝ ղեկավարների մակարդակով, իրենց ելույթներում, որպես կանոն, Հայաստանի մասին խոսելիս օգտագործում են  «Հայաստան» եզրույթը։ Ադրբեջանում «Հայաստանի Հանրապետություն» չեն ասում ո՛չ պաշտոնյաները, ո՛չ էլ այդպես նշվում է  պաշտոնական հաղորդագրություններում։

Սա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված պետության նկատմամբ։ Եվ այս լեզուն ՀՀ իշխանություններ են դրել Ադրբեջանի բերանում, երբ երկրի առաջին դեմքի մակարդակով Ալիևից «կադաստրի թուղթ» էր մուրվում։ Այսինքն՝ մեր թշնամին չի ընդունում Հայաստանի Հանրապետություն եզրույթը։ Եթե ընդունի, որ այն պետական միավոր է, ուրեմն պետք է ընդունի նաև նրա տարածքային ամբողջականությունը, սահմանները, պիտի ընդունի, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, պետական խորհրդանիշներ։ Իսկ քանի որ գաղտնիք չէ՝ Ադրբեջանն այսօրվա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներկայիս սահմաններով չի ընդունում, հետևաբար, չի օգտագործում նաև Հայաստանի Հանրապետություն եզրույթը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում օգտագործում են Նիկոլ Փաշինյանի այն լուսանկարները, որտեղ նա խեղճացած տեսք ունի։ Կարճ ասած՝ նրան ծաղրելու միտումն ակնհայտ է։ Այսօր ադրբեջանական APA-ն նոր հրապարակում է արել՝  կից ներկայացնելով Փաշինյանի այդպիսի մի լուսանկար։ Իսկ հրապարակումն այն մասին է, որ գուցե  Հայաստանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց  սկսվի։  Նշվում է, որ «Միասին» ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ հարցով  դիմել ՀՀ ԱԺ։

Նիկոլ Փաշինյանը, որ մինչև հիմա Ադրբեջանին անվերապահորեն ձեռք էր տալիս ու ասած չկար՝ «աչքիդ վերևը սև հոնք կա», վերջին օրերին ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից մի քանի անգամ «Ադրբեջանի հավերին քշա է ասել», թե՝ Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», ինչը զարմացրել ու զայրացրել է Բաքվին։

Մինչև հիմա Փաշինյանին ատամներով պաշտպանող Ադրբեջանը, որը սարսափում էր  այն մտքից՝ բա որ Հայաստանում հանկարծ իշխանափոխություն լինի, այսօր արդեն, ինչ է թե Փաշինյանը թթու խոսք է ասել իր հասցեին, արդեն ուրախությամբ շրջանառում է նրա նկատմամբ անվստահություն հայտնելու լուրերը։

Հոդվածին կցում ենք Նիկոլ Փաշինյանի այն լուսանկարը, որն ադրբեջանական մամուլն է օգտագործում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-ում մենք շատ վաղուց ենք միայնակ, այդ կառույցի քաղաքականությունը հայամետ չէ. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

ՀՀ անձնագիրը որևէ մեկի անվտանգությունը չի երաշխավորում, վաղն էլ ինձ կարող են առևանգել Գյումրուց. իրավապաշտպան

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ անձնագիրը որևէ մեկի անվտանգությունը չի երաշխավորում, վաղն էլ ինձ կարող են առևանգել Գյումրուց. իրավապաշտպան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական