Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Տեղի կունենան Պուտին-Փաշինյան, Պուտին- Ալիև հանդիպումներ

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում, սակայն երկկողմ հանդիպումներ կկայանան: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 «Եռակողմ հանդիպում չի լինի, բայց երկկողմ շփումներ, իհարկե, տեղի կունենան՝  ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։ Գագաթնաժողովի մեծ մասը կանցնի ոչ պաշտոնական մթնոլորտում», -ասել է Պեսկովը։

 Նշենք, որ այսօր և վաղը նախատեսված է ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով։