Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Շահրամանյանը արցախյան վարչական իրողության մի «винтик»-ն է, որը նույնպես կատարվածի համար պատասխանատվություն է կրում. քաղաքագետ

22/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ անդրադառնում ենք առկա գործընթացներին, յուրաքանչյուր գիտակից և արցախյան իրողություններին տեղյակ մարդու մոտ բավական հակասական զգացողություններ են առաջանում, որովհետև միանգամայն ակնհայտ է դառնում, որ ՀՀ գործող իշխանությունն ամենահանցավոր կերպով ուրանում է ՀՀ ներկայիս պետականության հիմքում ընկած Արցախյան հիմնախնդիրը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Ներկա կառավարության կողմից Արցախի նկատմամբ գործած և գործվելիք հանցագործություններն իրենց ծանրությամբ դեպի երկինք են աղաղակում՝ պահանջելով ամենդաժան և ամանաարդար վրեժխնդրություն։ Մյուս կողմից ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը արցախյան ոչ այն է կլանի, ոչ այն է՝ վարչական իրողության մի «винтик»-ն է (պտուտակ՝ խմբ.), որը նույնպես պատասխանատվություն է կրում։

Նա առնվազն պետք է պատասխան տա, թե ինչ են եղել այն գումարները, որոնք Երևանից փոխանցվել են 2023 թվականին՝ Արցախում թոշակներ, մանկական նպաստներ տալու համար։ Այսինքն՝ կան չափազանց շատ ֆինանսատնտեսական չարաշահումների ոլորտին վերաբերող հարցեր, որոնք պետք է ուղիղ դրվեն Շահրամանյանի առջև, և նա պետք է քրեական պատասխանատվություն կրի այդ խնդիրների մասին իմանալով հանդերձ՝ կոծկելու համար»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը՝ նշելով, որ Արցախի բյուջեի մսխման համար պատասխանատվության պետք է կանչվեն նաև ԱՀ նախկին բոլոր նախագահները՝ առավել մեծ չափով՝ Արայիկ Հարությունյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ Սամվել Շահրամանյանը քաջատեղյակ է Արցախի անկման վերջին օրերին կատարված իրադարձություններին և պետք է ստիպված լինի հայտնել բազմաթիվ չարաշահումների մասին։

«Այլ բան է, որ ներկա հակահայ և դավաճանական իշխանության օրոք հերթական անգամ չբացահայտվող դրվագներ են լինելու, և մենք որևէ արդյունք, հատկապես վերոնշյալ գումարների վերահայտնաբերման մասով, չենք ունենալու։

Իհարկե, մենք չենք կարող բացառել, որ Սամվել Շահրամանյանին հարցաքննության կանչելը նաև արցախցիներին կամ Արցախի նախկին վերնախավին ահաբեկելու հերթական դրվագ կարող է լինել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը երեկ  Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարցաքննության էր հրավիրել։ Բացի այդ՝ դիմակավորված անձինք երկու օր առաջ քաղաքացիական մեքենայով կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի մոտ հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ հագցրել և իր իսկ մեքենայով տարել անհայտ ուղղությամբ։

Արդեն այսօր Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, եթե այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունն ամեն կերպ փորձում է լռեցնել արցախցիների ձայնը. քաղաքագետը՝ Սամվել Շահրամանյանի շուրջ գործընթացների մասին

Հաջորդ գրառումը

ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. Կոպիրկին

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Տերմինաբանական անհամապատասխանություններ եւ փոփոխություններ ՌԴ-ի հետ հարաբերություններում

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. Կոպիրկին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական