Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ռուբիոն և Բարոն քննարկել են խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել. հայտնում էԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քննարկել են Գազայի հումանիտար իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը և Սուդանում հակամարտությունը։